Լրահոս
Իրավական
23:25
16.09.19
93

ԱԺ նախագահը 12 օր մտածեց և խոսեց Քոչարյանի գործով ՍԴ որոշումից

Ազգային ժողովի նախագահը կասկածի տակ է դնում՝ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշման օրինականությունը եւ նոր թափ հաղորդում՝ դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական ճնշումներին: Դատարանի որոշմանը հետեւած երկշաբաթյա լռությունից հետո, Արարատ Միրզոյանը, ըստ էության, հայտարարում է, թե խորհրդարանը պետք է դիրքորոշում հայտնի՝ ե՜ւ որոշման օրինականության եւ ընդհանրապես, դատարանի լեգիտիմության վերաբերյալ: Ըստ նրա, Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը մինչեւ 2035 թվականը ոտնձգություն է Սահմանադրական դատարանի ինքնավարության դեմ: