Լրահոս
Քաղաքական
23:10
12.05.25
454

Այսօր բացառիկ օր էր․ սա նախադասություն էր կազմել․ Արթուր Սուքոյան

Img default alt hy

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Անկեղծ եմ ասում՝ չգիտեմ էս տղու անունը, բայց գիտեմ, որ ՔՊ պատգամավոր է։ Աչքի է ընկնում իրեն հատուկ խոսքով։ Սա միակ մարդն է, որի ելույթները ոչ թե կազմված են նախադասություններից, այլ պարզապես բառերից։ Տպավորություն է, մոտս ոնց որ պատահական բառերի ապարատ լինի, ուղղակի կարգավորումներում դրված է՝ հինգ բառը մեկ ասի «Քոչարյան», մնացածն էլ՝ ինչ դուրս գա։

Բայց այսօր բացառիկ օր էր։ Սա նախադասություն էր կազմել (Սենց որ շարունակի, մի օր գուցե միտք էլ արտահայտի։)

Ասում է՝ «Շնորհավորում եմ ժողովուրդ, մենք հասանք նրան, որ Քոչարյանները պատահաբար հալածյալ են»։

Ինչպես կասեր Վամպիլովը՝ «Идиоты не переводятся — они совершенствуются»