Լրահոս
Հայաստան
18:15
21.01.25
927

Այսօր այցելում եմ հարուստ գյուղատնտեսություն ունեցող Արարատի մարզ․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Img default alt hy

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտարարել է Արարատի մարզ այցելելու մասին։

Այս մասին ՀՀ-ում Ֆրանիսայի դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ 

«Այսօր այցելում եմ հարուստ գյուղատնտեսություն ունեցող Արարատի մարզ․ Ապակենտրոնացված համագործակցություն, գյուղատնտեսական զարգացում, Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից ֆինանսավորվող Վեդիի ջրամբար և ոռոգվող տարածքներ»,-նշված է դեսպանի գրառման մեջ։