Լրահոս
Հասարակական
19:37
17.02.25
2 772

Այսօր առավոտյան զոհված զինծառայողը 20 տարեկան էր

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 17-ին հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանը 20 տարեկան էր, բանակ էր զորակոչվել 2024 թվականի ամռանը։  News.am-ի տեղեկություններով, նա Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից էր։ Ընտանիքի կրտսեր որդին էր։

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին՝ փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով: