-
Քաղաքական
Ավելի ահավոր բաների են սպասում Գյումրիում. ձերբակալություններ՝ ճակատագրական ընտրությունից 3 օր առաջ
19:4527.03.25 -
Հասարակական
Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Գայի պողոտայում և Սարալանջի պողոտա – Արմենակյան փողոց խաչմերուկում
18:4527.03.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ադրբեջանական կրակոցների հետևանքները՝ Սյունիքում, «ահավոր բաներ»՝ Գյումրիում
18:3027.03.25 -
Իրավական
Ընտրակեղծարար համակարգը նույնն է մնացել, նույնիսկ՝ տեղ-տեղ ավելի լկտի ու հանդուգն. փաստաբան
18:2527.03.25 -
Քաղաքական
Սոցհարցման արդյունքներով Սարիկն ունի ընդամենը 22% ձայն․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
17:4527.03.25 -
Քաղաքական
Փաշինյանը պատերին է իրեն տալիս. երեք նախագահները օգտակար խորհուրդներ են տալիս նրան
17:1527.03.25 -
Քաղաքական
Հովիկ Աղազարյանը և Տարոն Մարգարյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից
16:3827.03.25 -
Հայլուր
Հայլուր 15։30 Աղմկոտ ձերբակալություններ՝ նախընտրական Գյումրիում. քաղաքական ռեպրեսիա՞
15:3027.03.25 -
Իրավական
Գյումրիում իրականացված խուզարկությունների արդյունքում կան ձերբակալված անձինք
15:2427.03.25 -
Քաղաքական
ՔՊ-ականի ամուսինը Մարտուն Գրիգորյանի շտաբի մոտ հերթապահությո՞ւն է իրականացնում. MediaHub
15:0027.03.25
Այս պատասխանը ցինիզմի գագաթնակետն էր, որը մեր կյանքում արդեն սովորական է դառնում․ Բագրատ սրբազան

Գորիս-Կապան ճանապարհը հանձնել են իրենք, Տավուշի գյուղերի հանձնումը իրենց ձեռքի սև գործն է, Քարվաճառը ստորագրությամբ՝ առանց կռվելու հանձնել են իրենք և դեռ խոսում են կռվելուց։ Այս մասին հայտարարել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այսօրվա արտահայտությանն արցախցի լրագրողին։
«Անվտանգ կլինի, երբ խաղաղության պայմանագիր կկնքենք: Դուք դուրս եկաք այնտեղից, որովհետև անվտանգ չէր, չնայած կարելի էր մնալ ու պայքարել մինչև վերջ այն զենքերով, որը ՀՀ-ն թողել էր: Պետք էր կռվել, Հայաստանը կռվել է, բերեցիք հաճո իշխանություն, ով օրեր անց ստորագրեց այդ պետության վերացման մասին»,-ասել էր Սիմոնյանը։
«Այս պատասխանը ցինիզմի գագաթնակետն էր, որը մեր կյանքում արդեն սովորական է դառնում։ Առաջին արձանագրումս այն է, որ եթե այս մարդիկ, իրենց չարիքի գլխավորությամբ, բացահայտ խոսում են այս մասին՝ ոլորապտույտ ճանապարհներով մոլորեցնելով արտահայտում են իրենց մտքի եղածը, ապա պատկերացրեք, թե իրենց միջավայրում ինչեր են ասում։
Այն բնութագրի տակ է մտնում այս անձը, որն իրեն տրվել է սեփական դաշինքի և կուսակիցների կողմից։
Երկրորդ պարագան քաղաքական բարոյականության մասին է։ Մենք սպառվել ենք ասելով, որ այս մարդիկ քաղաքական բարոյականություն չունեն։ Եվ այս մարդիկ տարբեր ճանապարհներով հայտնվել են իշխանություն ղեկին և չակերտավոր կերպով կառավարում են մեր երկիրը։ Մեր կյանքերը սրանց են վստահված, նրանք վաղը հանգիստ կարող են շրջվել և ձեզ ասել, թե պետք էր կռվել, մոռանալով, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնել են իրենք, Տավուշի գյուղերի հանձնումը իրենց ձեռքի սև գործն է, Քարվաճառը և Արցախի մի շարք հատվածներն իրենք ստորագրությամբ են հանձնել՝ առանց կռվելու։ Եվ եթե կռվողների մասին են խոսում, թող իրենք ասեն, թե որտեղ են գտնվել ամբողջ պատերազմի ընթացքում»,- ասել է Սրբազանը։
-
21:15 27.03.25 Ծնկի՞ է իջնում Փաշինյանը. Բաքվի կրակոցների պատճառը և ՀՀ իշխանության վախերը Կարդալ ավելին
-
21:00 27.03.25 «Անկախ դիտորդ» դաշինքը խորը մտահոգություն է հայտնում նախընտրական գործընթացների շուրջ ստեղծված լարվածության կապակցությամբ Կարդալ ավելին
-
20:45 27.03.25 Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին Կարդալ ավելին
-
20:15 27.03.25 Վտանգավոր կրակոցներ՝ Սյունիքում. տներ են վնասվել Խոզնավարում Կարդալ ավելին