Լրահոս
Քաղաքական
20:57
14.04.25
165

Այրել են ՔՊ-ի նախընտրական ծրագիրը, ատելության խոսքը՝ երկինք ուղարկել. արցախցիների բողոքի ակցիան

 

Ո՛չ գերիների վերադարձի, ո՛չ արցախահայության իրավունքների պաշտպանության, առավել ևս վերադարձի իրավունքի համար ոչինչ չեն անում Հայաստանի իշխանությունները: «Արցախի հարցը փակված չէ»- ուղերձով են այսօր Հայաստանի արտգործնախարարություն գնացել արցախցիները, հենց տեղում իշխող ուժին հիշեցրել 2021 թվականի նախընտրական խոստումները՝ Շուշիի, Հադրութի դեօկուպացիայի և Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման մասին: Որպես իշխանությունների կողմից սեփական խոստումներից հրաժարվելու օրինակ՝ ակցիայի մասնակիցները ցուցադրաբար այրել են ՔՊ-ի նախընտրական ծրագիրը: