-
Հասարակական
Առկա են կոռուպցիայի հետ կապված մի շարք համակարգային մարտահրավերներ. Հայտարարություն
15:1114.02.25 -
Միջազգային
Եթե խփեն մեր միջուկային հարյուր կենտրոնի, մենք հազարավորները կկառուցենք. Իրանի նախագահ
14:1714.02.25 -
Տնտեսական
Տարեցն իր ողջ թոշակը պետք է վճարի գույքահարկ, որ կարողանա ապրել կենտրոնի իր բնակարանում. Ավետիսյան
14:0214.02.25 -
Միջազգային
ԱՄՆ պետքարտուղարի ինքնաթիռը մեխանիկական անսարքության պատճառով Մյունխեն չի հասել
13:4014.02.25 -
Հասարակական
Արտակարգ դեպք՝ Վայոց Ձորում․ 30-ամյա կինը բժշկական կենտրոնում վիճաբանել է բուժանձնակազմի հետ
13:0014.02.25 -
Հասարակական
Արզականում 18-ամյա 3 երիտասարդ ծեծել են տարիքակից տղային և նրա հորը, ով տեղափոխվել է հիվանդանոց
12:1514.02.25 -
Մամուլի տեսություն
Ո՞ւմ համար էր «ավտոբուսը՝ ավտոբուսի հետևից է գալիս» շոուն․ «Իրավունք»
11:0014.02.25 -
Մամուլի տեսություն
Կոռուպցիայի դեմ պայքարի գործում ոչ մի քայլ առաջ չենք գնացել․ «Ժողովուրդ»
10:1514.02.25 -
Մամուլի տեսություն
Ավինյանը ավտոբուսների վարորդներին սիրաշահում է բիոզուգարաններով. «Հրապարակ»
09:5614.02.25 -
Մամուլի տեսություն
Առաջիկայում կհայտարարվի Սերոբ Գասպարյանի գործը դատարան ուղարկելու մասին․ «Ժողովուրդ»
09:4414.02.25 -
Մամուլի տեսություն
Արսեն Թորոսյանի նշանակվելուց հետո Անահիտ Ավանեսյանին լավ օրեր չեն սպասվում. «Ժողովուրդ»
09:4014.02.25
Այլևս չե՞ք սիրում բոլորին․ Ռուստամյանը՝ ՔՊ-ականներին

«Ստեղծվել է մի իրավիճակ, դուք էլ փաստել եք՝ կա խզում, որն արձանագրվել է կառավարության ծրագրի ու նրա գործողության միջև։ ԱԺ մեծամասնությունը, որ դուք եք, ընդունել եք մի ծրագիր, որը կառավարությունը չի իրականացնում»,- ԱԺ նիստում դիմելով ՔՊ-ական պատգամավորներին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Նա նշեց, որ այդ խզումը պետք է վերացնի, լուծի ՔՊ-ն. «Այդ խզումները շատ լուրջ են ու պետք է վերացվեն՝ կամ այս կառավարությունը փոխում է ծրագիրը, նոր ծրագիր է ընդունվում ԱԺ կողմից, դա խորհրդարանական համակարգին բնորոշ գծերից մեկն է, կամ այդ կառավարությունը հրաժարական է տալիս։ Այլ ձև գոյություն չունի»։
Ռուստամյանը նշեց, որ ստեղծված իրավիճակը որևէ ուժի համար տանելի չէ, համախմբում է անհրաժեշտ, ինչն առաջարկում են։
«Դուք մերժում եք դա։ Ի՞նչ եք ասում ըստ էության՝ մենք մեծամասնություն ենք, մանդատ են տվել, ինչ ուզենք, այն էլ կանենք, մենք մի բան ասել ենք, կարող ենք այլ բան անել։ Սա կոչվում է պարզապես ստի փառաբանում։ Դուք ստի ու կեղծիքի փառաբանմամբ եք զբաղված ու դա դարձրել եք պետական քաղաքականության հիմք։
Ձեզ հռչակել եք ժողովրդավարության բաստիոն։ Առնվազն երկու նախագիծ է եղել, որ հազարավոր մարդիկ ուզում էին այդ հարցը քննարկվի ԱԺ-ում, բայց մերժեցիք։ Բա ո՞ւր մնաց այն, որով իշխանության եք եկել՝ բոլորին սիրում եք, խոնարհվում եք բոլորի առաջ։ Սուտ է ուրեմն այդ ամեն ինչը։ Այլևս չե՞ք սիրում, սառե՞լ է ձեր սերը, ի՞նչ է տեղի ունեցել։ Դուք ինքներդ ձեր մեջ այդ վերլուծությունը կատարեք։ Իսկ ի՞նչ է բացահայտվում, որ ամեն ինչից շատ, ամեն ինչի վեր սիրում եք դուք ձեր աթոռը։ Սա է իրականությունը ու սա արձանագրվելու է, չեք կարողանալու խուսափել»։
Նա դեռ չէր ավարտել խոսքը, երբ Ալեն Սիմոնյանը անջատել տվեց բարձրախոսը՝ ժամանակը լրանալու պատճառով։
-
15:23 14.02.25 Պապիկյանն ու Իտալիայի պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր Կարդալ ավելին
-
14:44 14.02.25 ՔՊ-ականը մեկնել է Կիև՝ աջակցություն հայտնելու Կարդալ ավելին
-
13:14 14.02.25 Նիկոլը ժողովրդին արած իր վատությունները հիմնավորելու համար, օրինակները բերում է ինչ-որ հարուստների վրա. Սևակ Հակոբյան Կարդալ ավելին
-
12:46 14.02.25 Վիգեն Բադալյանի «թուրքական գամբիտը». Հետք Կարդալ ավելին