Լրահոս
Հասարակական
10:51
29.04.25
91

Քաղաքացու նկատմամբ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից

Img default alt hy

Երեկոյան համացանցում տարածված տեսանյութը, որտեղ 49 երթուղին սպասարկող 5750 պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորում քաղաքացու նկատմամբ, մանրամասն ուսումնասիրվել է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ում, որոշում է կայացվել վարորդին ազատել աշխատանքից։ Այս մասին հայտնում է «Երևան ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը։ 

Ավելի վաղ Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանն էր ֆեյսբուքում գրառում արել՝ կից տեսանյութով. «Հաղորդում հանցագործության մասին: 

Երևանի քաղաքապետարանի ենթակայության 49 համարի ավտոբուսի վարորդը ֆիզիկական և հոգեբանական բռնության է ենթարկել տրանսպորտի թանկացումը բոյկոտող երիտասարդ աղջկան: 

Հորդորում եմ ոստիկանությանը և ավագանու գործընկերներիս քայլեր ձեռնարկել»: