Լրահոս
Հասարակական
09:25
03.12.24
1 239

Ավտոբուսի վարորդները գործադուլ են հայտարարել. Երևանի կանգառները կաթվածահար վիճակում են

Img default alt hy

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում այսօր վաղ առավոտից գործադուլ է: Վարորդներից մի քանիսը «Ազատության» հետ զրույցում ասացին, որ գործադուլի պատճառը իրենց աշխատանքային պայմաններն ու աշխատավարձային քաղաքականությունն է, որ չի փոփոխվել: Քաղաքապետարանից դեռ չեն արձագանքել, հայտնում է News.am-ը։

Գործադուլի պատճառով շատ ավտոբուսներ դուրս չեն եկել երթուղիներ, վաղ առավոտից կանգառները մարդաշատ են:

Արդեն 40 րոպեից ավելի է, ինչ ոչ մի տրանսպորտ չկա Հարավ-արևմտյան թաղամասում:

Գործադուլի պատճառով էապես բարձրացել են տաքսու գները, և մարդիկ չեն կարողանում նույնիսկ տաքսուց օգտվել, և մնացել են կանգառներում կանգնած:

Քաղաքապետարանից հայտնել են, որ շուտով հայտարարություն կլինի: