-
Աշխարհ
Համբուրգի կայարանում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ է տուժել. կասկածյալը կին է
23:3523.05.25 -
Հասարակական
Նոր կառուցվող էլիտար շենքում 37-ամյա աշխատողը 12-րդ հարկից ընկել է և տեղում մահացել
23:0223.05.25 -
Միջազգային
Լավրովը մերժում է Հռոմի պապին. ռազմաճակատում թեժ իրավիճակի ֆոնին Մոսկվան ու Կիևը նորից կխոսեն
22:4523.05.25 -
Միջազգային
ԱՄՆ-ն ու Իրանը ավարտել են միջուկային հարցի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը
22:1223.05.25 -
Քաղաքական
Խիստ լարվածություն՝ Հայաստան-Ադրբեջան բանակցային կուլիսներում. նոր խնդիրներ են դրվում Երևանի առաջ
21:1323.05.25 -
Հասարակական
Հայաստանի իշխանությունը լուծարո՞ւմ է բանակը. ով շատ վճարի, նա քիչ կծառայի
20:2123.05.25 -
Հասարակական
Ավտովթար՝ Երևանում. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ 2 երեխա, տեղափոխվել են հիվանդանոցներ
20:1523.05.25 -
Հասարակական
Ինչքան ամոթ ա, որ քննիչների քթի տակից են տարել. 590 հազար դոլարի առեղծվածային գողությունը
19:4223.05.25 -
Հասարակական
Խաղաղության փուչիկներ՝ Մերձավանի երկնքում. սկանդալային դպրոցում շուրջպար են բռնել
18:0423.05.25 -
Իրավական
Խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին ձերբակալվեց օդանավակայանում
17:4023.05.25 -
Շոու բիզնես
Ազնավուրը երգում է հայերեն՝ երկու գեղեցիկ ձայնով. տեսահոլովակի բացառիկ պրեմիերա
17:2623.05.25 -
Միջազգային
Ծածկոցներ՝ սպանվածների մարմինները փաթաթելու համար. Իսրայելում պահանջում են Նեթանյահուի հրաժարականը
16:3023.05.25 -
Քաղաքական
ՌԴ-ն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին. Սերգեյ Լավրով
15:4823.05.25
Ավարտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է:
«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի փետրվարի 5-ին Մերձավան բնակավայրում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ Ա.Ղ.-ն իր մոտ եղած ինքնաձիգով կրակոցներ է արձակել Մ.Խ.-ի կողմնակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով Գ.Օ.-ն մահացել է, իսկ Ս.Ն.-ն հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախաքննության ընթացքում Քննչական կոմիտեի նախագահի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, իրականացվել են բազմաթիվ քննչական և վարութային գործողություններ:
Ա.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանության փորձը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), Պ.Գ.-ի և Վ.Խ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը), Մ.Գ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը) (5 դրվագ), Ա.Գ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը), 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը) (4 դրվագ), Ա.Բ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը), Ա.Ն.-ի, Վ.Ն.-ի և Ս.Գ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը), Ա.Հ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը), 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը), Մ․Բ․-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը), 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը), Ա.Մ.-ի և Տ.Մ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը), Գ.Մ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը) և Գ.Մ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը):
3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 4 անձի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, 5 անձի նկատմամբ՝ տնային կալանքը և բացակայելու արգելքը, 1 անձի նկատմամբ՝ տնային կալանքը, բացակայելու արգելքը և գրավը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, գրավը և բացակայելու արգելքը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։
14 մեղադրյալի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ա.Ղ.-ի մասով քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
-
23:49 23.05.25 Մանկապղծության մեջ մեղադրվող 59-ամյա օտարերկրացուն հայտնաբերել են Կարդալ ավելին
-
23:24 23.05.25 «Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հերթական դեպքը․ Դավթաշենում ձերբակալվածներից մեկը 30-ամյա կին է Կարդալ ավելին
-
21:19 23.05.25 Մի հատ կկողմնորոշվե՞ք վերջապես. Ռոման Երիցյան Կարդալ ավելին
-
20:44 23.05.25 Անհետ կորած 17-ամյա աղջիկը հայտնաբերվեց Կարդալ ավելին