Լրահոս
Հասարակական
14:45
13.05.25
99

Ավանում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Kia»-ն. վերջինն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով քարե պարսպին

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:40-ի սահմաններում Աճառյան-Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 41-ամյա Հարություն Հ.-ի վարած «Kia» մակնիշի և 35-ամյա Մելիք Ն.-ի բվարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով պատին: 
 
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 
 
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: