Լրահոս
Հասարակական
22:00
10.02.25
180

Աշխատավարձային ֆոնդը կավելանա 20 տոկոսով՝ ԶՊՄԿ-ում. ո՞վ և ինչո՞ւ է հրահրում գործադուլը

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի աշխատակիցների գործադուլի 11-րդ օրը կոմբինատի ղեկավարությունը որոշել է ընդառաջել և աշխատավարձերի՝ միջինը 20 տոկոս բարձրացում է խոստացել, եթե  արտադրությունը վերականգնվի: 

Բացի դա, մինչև տարեվերջ, ըստ կոմբինատի հայտարարության,  ապահովագրական նոր ծառայություններ կառաջարկվեն աշխատողներին, հիմնական արտադրամասերում ժամանակակից, բարձր արդյունավետությամբ օդափոխության և ասպիրացիայի համակարգերը կտեղակայվեն: 

Մինչ այս առաջարկը, աղմկահարույց հայտարարություն է արել կոմբինատի գլխավոր տնօրենը: