Լրահոս
Իրավական
16:30
11.05.24
2 364

Աշտարակում աղմկահարույց կրակոցներ արձակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել արարքը

Img default alt hy

Մայիսի 10-ին օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է մայիսի 9-ին Աշտարակ քաղաքի Գետափնյա փողոցում «Mercedes» և «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենաների վրա կրակոցներ արձակած կասկածյալի ենթադրյալ գտնվելու վայրը, այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:

Տեսնելով, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, բացատրական աշխատանքներ են կատարել կասկածյալի հետ, ով ժամը 21:00-ի սահմաններում կամավոր ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին։ Վերջինս Արագածոտնի մարզի բնակիչ 50-ամյա Վահե Մովսիսյանն է, ով փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ ինքն է կրակոցներ արձակել իր մոտ եղած որսորդական հրացանով։

Ըստ տղամարդու, հրացանը գտել է Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող ձորից։

Վ. Մովսիսյանը ոստիկանության Աշտարակի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հրացանը։