Լրահոս
Սպորտ
16:30
28.04.25
224

Արթուր Դավթյանը 4-րդ ոսկե մեդալը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում և դարձավ բացարձակ չեմպիոն

Img default alt hy

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում:

Հենացատկի վարժության եզրափակչում Դավթյանը հավաքել է 14.700 միավոր և զբաղեցրել առաջին տեղը:

Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի հաղթողներ էին դարձել նաև Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներ Համլետ Մանուկյանն ու Արթուր Ավետիսյանը: