Լրահոս
Հասարակական
19:11
30.04.25
293

Արթուր Չախոյանը մի քանի օր կմնա հիվանդանոցում․ Վահե Եփրիկյան

Img default alt hy

«Արթուր Չախոյանն ազատ արձակվեց ապօրինի ձերբակալումից։ Նա կշարունակի հոսպիտալացված մնալ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Բ/Կ ֊ում»։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Վահե Եփրիկյանը։

«Ակնկալում եմ քննչական մարմնից խոշտանգման, մարմնական վնասվածքներ պատճառելու ու խուլիգանության հանցակազմերով պատշաճ քննություն, համապատասխան քրեաիրավական գնահատական` ի դեմս Նոր Նորքի թաղապետի ու նրա առերևույթ հանցակիցների։
Եթե հանուն դեմոկրատական պաթոսի` առեևույթ հանցագործ թաղապետը մինչևիսկ պաշտոնանկ արվի, միևնույն է պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, ինչին հաստատապես հետամուտ ենք լինելու»,-  գրել է փաստաբանը։