Լրահոս
Հասարակական
11:18
15.06.25
437

Արթիկ համայնքում ուժեղ պտտահողմ է տեղի ունեցել

Img default alt hy

Հունիսի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Արթիկ համայնքում եղել է ուժեղ պտտահողմ։

Պտտահողմը, նախնական տվյալներով, Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։

Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ոլորտային պատասխանատուների հետ տեղում անմիջապես ծանոթանալով պատճառված նախնական վնասներին, հանձնարարել է ստեղծել հանձնաժողով` վնասի նախնական չափերն ուսումնասիրելու նպատակով։