Լրահոս
Տարածաշրջան
14:50
27.05.24
140

Արտակարգ իրավիճակ է Վրաստանում. 15 գյուղ կտրված է արտաքին աշխարհից

Հեղեղների հետևանքով մեծ վնասներ է կրել մեր հարևան Վրաստանը: Տեղի իշխանությունները հայտնում են, որ երկրում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Քվեմո Քարթլիի մարզում ավելի քան 15 գյուղ կտրված է արտաքին աշխարհից։

Փլուզվել են կամուրջներ: Տեղի բնակիչների խոսքով՝ հոսող ջուրը ճեղքել է պաշտպանիչ ամբարտակները։