-
Առողջապահական
Թիթեղի հարվածից վնասված արգանդից դուրս հանված երեխայի կյանքին վտանգ չի սպառնում
16:2113.05.25 -
Միջազգային
Վախենում են տուն վերադառնալ, ամենուր չպայթած արկեր են.մեծ անորոշություն՝ Հնդկաստան-Պակիստան սահմանին
14:5413.05.25 -
Հասարակական
Ավանում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Kia»-ն. վերջինն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով քարե պարսպին
14:4513.05.25 -
Քաղաքական
Երբ Նիկոլ Փաշինյանը գնում է Սյունիք, դա որքա՞ն է արժենում. թաքցվող տվյալներ
14:0213.05.25 -
Միջազգային
Այս լռությունը զարմանք է առաջացնում․ Վրաստանի վարչապետը բաց նամակով դիմել է Թրամփին և Ջեյ Դի Վենսին
13:5713.05.25 -
Քաղաքական
Հնդկա-պակիստանյան կոնֆլիկտը դեռ անակնկալներ կմատուցի աշխարհին. Արա Պողոսյան
13:4813.05.25 -
Քաղաքական
«Կրթվելը նորաձև է» ծրագրով ի՞նչ են սովորեցնում Փաշինյանները. ինչպե՞ս խուսափել պատասխանատվությունից
13:1013.05.25 -
Հայլուր
Հայլուր 12։30 Ադրբեջանը փոխել է կրակոցների ժամը. դրանց ձայնը հասել է Բերդ քաղաք
12:3013.05.25 -
Մամուլի տեսություն
Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը Եվրամիությանը. «Փաստ»
11:3013.05.25
Արտակ Բեգլարյանը Յեյլի համալսարանում, հայկական համայնքներում ներկայացրել է Արցախի վերաբերյալ յոթ ռազմավարական նպատակներ

Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը ապրիլի 25-26-ին ելույթներ է ունեցել Յեյլի համալսարանում և ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Ներկայացուցիչների պալատում, իսկ ապրիլի 27-ին՝ Իլինոյ նահանգի հայկական համայնքի կենտրոնում՝ ներկայացնելով Արցախի ժողովրդի ցեղասպանությունը, ընթացիկ վիճակն ու ապագա անելիքները: Հայտնում են Արցախ Միությունից:
Յեյլի աշխարհահռչակ համալսարանում կայացած երկու միջոցառումների ընթացքում Արտակ Բեգլարյանը անդրադարձ է կատարել վերջին տարիների զարգացումներին՝ հատուկ ուշադրություն հրավիրելով ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության մեթոդաբանության ու օրինաչափությունների վրա: Երկրորդ միջոցառմանը Արտակ Բեգլարյանն ու Գառնիկ Քերքոնյանը խոսել են Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի, դրա հիմքերի և իրացման մեխանիզմների ու հնարավոր պայմանների վերաբերյալ: Բեգլարյանը, ներկայացնելով միջազգային մի քանի օրինակ բռնի տեղահանված ժողովուրդների վերադարձի վերաբերյալ, շեշտադրել է, որ գերտերությունների մոտ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է ապահովել նաև Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը, ինչի համար, բնականաբար, անհրաժեշտ են առաջին հերթին ՀՀ պետական ինստիտուտների պատասխանատու և գործուն ջանքերը:
Նա ընդգծել է, որ այս ծանր իրավիճակում հայ ժողովրդի գլխավոր տեսլականը պետք է լինի հզոր, զարգացած ու ազգային պատասխանատվությամբ Հայաստանի Հանրապետության կերտումը, որից էլ բխում է Արցախի տեսլականը, այն է՝ հավաքական վերադարձի միջոցով Արցախում անվտանգ, արժանապատիվ, կայուն ու ինքնորոշված կյանքի ապահովումը:
Կոնեկտիկուտի օրենսդիր մարմնի շենքում (քաղաք Հարթֆորդ) և Իլինոյսի հայկական համայնքում (քաղաք Չիկագո) կայացած հանրային միջոցառումներում Արտակ Բեգլարյանը հանդես է եկել հիմնական բանախոսությամբ: Նա իր ելույթներում առանձնացրել է Արցախին առնչվող յոթ հիմնական ռազմավարական նպատակներ, որոնց կյանքի կոչումն անհրաժեշտ է վերոնշյալ տեսլականին հասնելու համար: Նա այդ նպատակները ներկայացրել է անգլերեն “PERSIST» (համառել) բառի տառերով, մասնավորապես՝
1. Պահել Արցախի ժողովրդին Հայաստանում՝ ապահովելով կայուն ու արժանապատիվ կեցություն և ինքնության պահպանում նրանց համար:
2. Ապահովել Արցախի ֆիզիկական միջավայրի պահպանությունը՝ իր մշակութային ժառանգությամբ և հանրային ու մասնավոր սեփականությամբ, որոնք ակտիվորեն ոչնչացվում ու յուրացվում են Ադրբեջանի կողմից:
3. Փաստագրել բոլոր հանցագործությունները և ամրագրել Արցախի ժողովրդի իրավունքները միջազգային բոլոր հնարավոր ատյաններում:
4. Ապահովել Արցախի ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը՝ որպես Հայոց ցեղասպանության շարունակություն:
5. Նախաձեռնել ու հասնել միջազգային արդարադատության՝ պատժելով հանցագործներին և կանխելով նորանոր հանցագործությունները հայ և այլ ժողովուրդների հանդեպ:
6. Վերացնել Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականությունը և դրա արմատները, որը հայերի դեմ տեղի ունեցած ոճրագործությունների գլխավոր գաղափարախոսական հիմքն է:
7. Վերադարձնել հայ գերիներին, որոնք Ադրբեջանում առերեսվում են ծանր զրկանքների ու կեղծ դատավարության՝ պարզապես հայ լինելու պատճառով:
Արտակ Բեգլարյանն ամփոփիչ խոսքում հորդորել է ներկաներին պատրաստ լինել հետևողական ու երկարատև պայքարի՝ հանուն համամարդկային արժեքների ու հայ ժողովրդի հարատևման:
Եյլի համալսարանի միջոցառումները կազմակերպվել են Մաքմիլան կենտրոնի Ցեղասպանության ուսումնասիրությունների ծրագրի, Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիայի (NAASR), Փոյնթեր ծրագրի և Եյլի հայկական ցանցի կողմից, Հարթֆորդի միջոցառումը կազմակերպվել է Կոնեկտիկուտի հայկական համայնքի կողմից, իսկ Չիկագոյի միջոցառումը՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Իլինոյի մասնաճյուղի կողմից։
-
10:15 13.05.25 Դժվա՞ր է խաղաղություն գնացող երկրի ղեկավարի հետ պայմանավորվել, որ գոնե մեր հարազատների շիրիմները չպղծեն․ MediaHub Կարդալ ավելին
-
21:51 09.05.25 Հաղթանակն արցախցուց խլել հնարավոր չէ. եռատոնը՝ Եռաբլուրում Կարդալ ավելին
-
17:31 09.05.25 Ալիևները մեկնել են Շուշի Կարդալ ավելին
-
13:19 09.05.25 Եռատոնը խորհրդանշում է հայ ժողովրդի կամքի հաղթանակը, բայց մեր հաղթանակի պատմությունը դեռ ավարտված չէ Կարդալ ավելին