Լրահոս
Մամուլի տեսություն
11:53
25.06.24
116

Արտահերթից առաջ և հետո՝ ռելաքս. «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Ազգային ժողովը հուլիսի 11-ին արտահերթ նիստ կհրավիրի՝ ընդունելու նստաշրջանում քննարկված, անավարտ մնացած նախագծերը։ Խոսվում է, որ վարկային համաձայնագիր էլ պետք է վավերացվի։ Այսինքն, պետական պարտքի` 12 միլիարդի շեմն անցնելը դաս չի եղել այս իշխանության համար:

Իշխանական օրենսդիր մարմնի ակտիվին հուլիսյան արտահերթից առաջ ռելաքսի հնարավորություն են տվել․ վերջին շաբաթներին ՔՊ-ականներն աչք չեն բացում բյուջեի հաշվին ճամփորդություններից։ Խորհրդարանը տուրբազա է հիշեցնում` ՔՊ-ականներին աշխարհի տարբեր երկրներ գործուղման անվան տակ վոյաժների է ուղարկում` հանգստանալու, կազդուրվելու։

Պատգամավոր էլ կա՝ երկրից երկիր է գնում. Վիլեն Գաբրիելյանը, օրինակ, հունիսի 23-ին Վիեննայում կմասնակցի Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից կազմակերպվող Supplementary Human Dimension Meeting III (2024) աշխատաժողովին, որտեղից անմիջապես կմեկնի ԱՄՆ՝ Նյու Յորք, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) տնտեսական և սոցիալական խորհրդի հումանիտար հատվածի նստաշրջանին մասնակցելու համար, որը տեղի կունենա հունիսի 25-27-ը։ Իսկ մի ժամանակ նույնիսկ սրճարան հաճախել ամեն օր չէր կարողանում»: 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: