Լրահոս
Հայաստան
22:54
27.05.24
205

Արնաշաղախ գլխով ցուցարար, ծեծված պատգամավոր. բիրտ ուժով փորձում են ճնշել խաղաղ անհնազանդությունը

Այսօր աննախադեպ քանակի խաղաղ անհնազանդության ակցիաներ են եղել մայրաքաղաքում: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները նաև ոստիկանների աննախադեպ բիրտ ուժի են հանդիպել: Ակցիայի մասնակիցներից մեկը գլխի պատռվածք է ստացել: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին ծեծելու և հայհոյելու դեպքով ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել: