Լրահոս
Հասարակական
17:52
12.06.25
914

68-ամյա տղամարդն իրեն ցած է նետել «Արմենիա» բժշկական կենտրոնի պատուհանից

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 12-ին, Երևանում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի  նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժնում օպերատիվ տեղեկություններ  են ստացվել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնից քաղաքացին իրեն ցած է նետել, հատնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը Երևանի բնակիչ, 68-ամյա Գևորգ Կ․-ն է, ով նշված հիվանդանոցի 5-րդ հարկի վիրաբուժական բաժանմունքի պատուհանից իրեն ցած է նետել։