-
Առողջապահական
Թիթեղի հարվածից վնասված արգանդից դուրս հանված երեխայի կյանքին վտանգ չի սպառնում
16:2113.05.25 -
Միջազգային
Վախենում են տուն վերադառնալ, ամենուր չպայթած արկեր են.մեծ անորոշություն՝ Հնդկաստան-Պակիստան սահմանին
14:5413.05.25 -
Հասարակական
Ավանում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Kia»-ն. վերջինն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով քարե պարսպին
14:4513.05.25 -
Քաղաքական
Երբ Նիկոլ Փաշինյանը գնում է Սյունիք, դա որքա՞ն է արժենում. թաքցվող տվյալներ
14:0213.05.25 -
Միջազգային
Այս լռությունը զարմանք է առաջացնում․ Վրաստանի վարչապետը բաց նամակով դիմել է Թրամփին և Ջեյ Դի Վենսին
13:5713.05.25 -
Քաղաքական
Հնդկա-պակիստանյան կոնֆլիկտը դեռ անակնկալներ կմատուցի աշխարհին. Արա Պողոսյան
13:4813.05.25 -
Քաղաքական
«Կրթվելը նորաձև է» ծրագրով ի՞նչ են սովորեցնում Փաշինյանները. ինչպե՞ս խուսափել պատասխանատվությունից
13:1013.05.25 -
Հայլուր
Հայլուր 12։30 Ադրբեջանը փոխել է կրակոցների ժամը. դրանց ձայնը հասել է Բերդ քաղաք
12:3013.05.25 -
Մամուլի տեսություն
Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը Եվրամիությանը. «Փաստ»
11:3013.05.25 -
Առողջապահական
Ուժգին քամուց թիթեղը պոկվել և հարվածել է 36 շաբաթական հղի կնոջը․ երեխան ծնվել է ճակատի խոր վնասվածքով
11:0013.05.25 -
Մամուլի տեսություն
Ես 29,5 տարվա դատավոր եմ, հերոսի մայր, խոնարհման փոխարեն «դատում եք» ինձ․ դատավորը լալիս էր․ «Հրապարակ»
10:5313.05.25
«Արմենիա» ԲԿ-ում 3 ամսական երեխա է մահացել. բժիշկը հայտնել է, որ երեխայի մարմինը այրել են, և ծնողը չի կարող վերցնել

Ապրիլի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 15-ին՝ ժամը 21։10-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնում 3 ամսական երեխա է մահացել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներին երեխայի մայրը՝ մարզերից մեկի բնակիչ 24-ամյա կինը հայտնել է, որ 3 ամիս առաջ, ծննդաբերությունից հետո իր երեխան մահացել է և իր համաձայնությամբ վերջինիս տեղափոխել են հետազոտության՝ մահվան պատճառը հասկանալու համար և մի քանի օր անց իրեն տվել են թուղթ, որում նշված են եղել մահվան այնպիսի պատճառներ, որոնք մինչև այդ չեն եղել, իսկ երբ ցանկացել են վերցնել երեխայի դին կամ մասունք, բժիշկը՝ Երևանի բնակիչ 52-ամյա Լուսինե Թ․-ն, հայտնել է, որ դին այրել են:
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ կինը հունվարի 9-ին մարզերից մեկից ուղեգրով ընդունվել է Վերարտադրողական առողջության պերինատալոգիայի, գինեկալոգիայի հանրապետական ինստիտուտ, որտեղ անցել է համապատասխան հետազոտություններ, իսկ հունվարի 16-ին՝ ժամը 20։30-ին ծննդաբերել է և ըստ բժշկի՝ երեխան ծնվել է մահացած:
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
-
16:43 13.05.25 Մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը Կարդալ ավելին
-
16:30 13.05.25 Ընտանիքը գտնվում է ծանր հոգեվիճակում, ու այդ չճշտված ինֆորմացիաները որևէ կերպ չեն օգնում ո՛չ նրանց, ո՛չ էլ ստեղծված իրավիճակին. ՆԳՆ խոսնակ Կարդալ ավելին
-
16:15 13.05.25 Սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ Կարդալ ավելին
-
14:58 13.05.25 Ջրասուզակը հայտնաբերել է քաղաքացու դին և դուրս բերել ափ Կարդալ ավելին