Լրահոս
Հասարակական
15:22
10.06.25
82

Արմավիր քաղաքում բախվել են «Mercedes ML»-ն ու «BMW»-ն. կա 6 վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Արմավիր քաղաքի Խաչատուր Աբովյան-Սահմանապահների փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes ML» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: 
 
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 
 
Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները հայտնվել են հետիոտնի համար նախատեսված մայթին: 
 
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Արմավիր քաղաքում նշված խաչմերուկը արդեն ունի «պատուհաս» անունը, քանի որ այդ խաչմերուկում հաճախակի են ճանապարհատրանսպորտային պատահարներ ու վրաերթեր տեղի ունենում: