-
Քաղաքական
Փաշինյանն ու Ալիևը ՌԴ-ի դեմ դուրս գալու հանձնարարություն են ստացել Էրդողանի՞ց. խորհրդավոր հանդիպում
21:4508.07.25 -
Քաղաքական
Տղե´րք, Վեհարանի հետ կապված ապօրինի հրաման չկատարե´ք, հետո Ձեր խղճի հետ չեք կարող ապրել. փաստաբան
21:3408.07.25 -
Հասարակական
Սևանում բախվել են «Volkswagen»-ը ու «ГАЗель» մակնիշի ավտոքարշակը․ վիրավոր կա
21:0008.07.25 -
Քաղաքական
Քննչական կոմիտե են գնացել ընդդիմադիր պատգամավորները. ինչի՞ համար են նրանք մեղադրվում
20:4508.07.25 -
Հասարակական
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ հայրն ու 3-ամյա դուստրը ծայրահեղ ծանր վիճակով հոսպիտալացվել են
20:1508.07.25 -
Միջազգային
Հիստերիա՝ Բաքվում. Ռուսաստանում կոշտ քայլեր են պահանջում՝ ընդդեմ Ադրբեջանի
19:1508.07.25 -
Հայաստան
ՀԾԿՀ-ն մերժեց ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի 2025 թվականի մասով առաջարկվող փոփոխությունները
18:4008.07.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ընդդիմադիր 2 պատգամավոր՝ ՔԿ-ում. Փաշինյանը վերացնում է դիմադրության օջախները
18:3008.07.25 -
Արտաքին քաղաքականություն
ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ ներառող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը. Սոբհանի
18:2208.07.25 -
Քաղաքական
Ծեծուջարդի առաջնագծում ՔՊ-ն է. վիզ կտրելու սպառնալիքներ, թռչող շշեր և անհայտ տղամարդիկ՝ ԱԺ-ում
18:1908.07.25 -
Հայաստան
Ներկայիս իշխանության լեզվաշարժությունը հղի է աղետալի հետևանքներով. Ռուբեն վարդապետ Զարգարյան
18:0008.07.25 -
Հասարակական
Ձեռք ու ոտք կորցրած զինվորներին բուժող պատերից ներս նոր երազանքներ են իրականանում
17:4508.07.25 -
Հասարակական
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Իսահակյան փողոցներում
17:3008.07.25
Արդյո՞ք մարդիկ նույն ձև կքննադատեն Ֆրանսիայի դեսպանին՝ օկուպացված Շուշի այցելելու համար. Բադալյան

Վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
«Ֆրանսիայի դեսպանն Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների հետ այցելել է օկուպացված Շուշի և նույնիսկ արտահայտվել, որ առաջին անգամ է Շուշիում՝ «Ադրբեջանի արվեստի ու մշակույթի» կենտրոնում:
Պետք է սպասել, թե արդյո՞ք բոլոր այն մարդիկ, որոնք խիստ քննադատության են ենթարկել Ռուսաստանի դեսպանին՝ օկուպացված Շուշի այցելելու համար, նույնը անելու են նաեւ Ֆրանսիայի դեսպանի հանդեպ:
Ինքս՝ չեմ անելու: Չեմ արել դա Ռուսաստանի և որևէ այլ դեսպանի դեպքում, չեմ անելու նաև Ֆրանսիայի դեսպանի պարագայում:
Այո, խիստ անընդունելի է, երբ որևէ դեսպան այցելում է ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի օկուպացված տարածքներ, առավել ևս՝ գովական արտահայտվում այդ այցերի մասին:
Ես խոսել ու խոսում եմ այդ պետությունների քաղաքականության, դրա նպատակների, հնարավոր ռիսկերի ու հետևանքների մասին:
Ինձ համար էական չէ՝ որևէ երկրի դեսպան այցելե՞լ է օկուպացված Շուշի, թե՞ ոչ: Այցերով ու չայցերով բացարձակապես չի մեղմվում Շուշիի, Արցախի կորստի ցավը: Եթե անգամ որևէ դիվանագետ, որևէ օտարերկրացի չայցելի օկուպացված Արցախ, դրանով կորստի ցավը բոլորովին մեղմ չէ:
Եվ ոչ էլ փոխվում է այդ երկրների քաղաքական ստրատեգիան ու նպատակների տրամաբանությունը՝ այցելում են, թե ոչ: Այո, այդ այցերը որոշակի ընթացիկ ինդիկատորներ են, բայց դրանք չեն պայմանավորում ռազմավարությունն ու հիմնական քաղաքականությունը:
Իսկ այդ իմաստով ես պարբերաբար արտահայտվում եմ, այդ թվում՝ Ֆրանսիայի առնչությամբ:
Այս իրավիճակները պարզապես պետք է ցուցիչ լինեն հանրության համար՝ Հայաստանում միջազգային քաղաքական պրոցեսների գնահատման շատ, թե քիչ լրջմտության ցուցիչ:
Կրկնեմ՝ շատ, թե քիչ լրջմտության, ոչ թե բացարձակ ճշմարտության, որովհետև մենք չունենք այդ պրոցեսներում բացարձակ ճշմարտությունների մասին դատելու իրազեկվածություն:
Մենք պարզապես պետք է կարողանանք որպես հանրային օրգանիզմ մշակել մեր դատողությունների և գնահատումների ազգային-պետական այն համակարգը, որը թույլ չտա մեզ մանիպուլյացիայի ենթարկել որևէ երկրից հնչող կենացներով ու ականջահաճո այլ բառամթերքով»:
-
22:00 05.07.25 Ալիևը խաբում է մուսուլմաններին վտանգավոր խաղեր է սկսել Ադրբեջանը Կարդալ ավելին
-
20:15 05.07.25 Ռուս-ադրբեջանական գզվռտոցը նոր թափ է հավաքում. Բաքուն սպառնում է փակել ռուսական դպրոցները Կարդալ ավելին
-
20:00 05.07.25 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Կարդալ ավելին
-
14:30 05.07.25 Թուրքիան՝ կրակների մեջ. շարունակում է այրվել Իզմիր նահանգը Կարդալ ավելին