Լրահոս
Իրավական
14:10
27.05.24
112

Արցունքաբեր գազ են կիրառել ոստիկանները Սիսիանում. անհնազանդության ակցիաներ՝ մարզերում

Վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են նաև տարբեր մարզերում: Սիսիանում ոստիկաններն արցունքաբեր գազ են օգտագործել փողոց փակած ակցիայի մասնակիցների դեմ: Քաղաքացիները փակել են Արմավիր-Մեծամոր ճանապարհը: Վայոց ձորում մարդիկ բողոքն արտահայտել են ավտոերթով: Փակ է նաև Գյումրի-Աշոցք մայրուղու Թորոսգյուղի հատվածը: