Լրահոս
Արցախ
15:08
22.02.25
224

Արցախում բենզինի պահեստի պայթյունի զոհերն ու անհետ կորածները կարգավիճակ չունեն. քաշքշուկներ

Արցախի բռնի հայաթափումից գրեթե մեկ ու կես տարի անց արցախցիները շարունակում են  բախվել  բազմաթիվ իրավական խնդիրների։ Մարդիկ շարունակում են դատական կարգով վերականգնել իրենց կորսված փաստաթղթերը, ապացուցել, որ բռնի տեղահանված են, շատերը՝ երկրորդ անգամ, որ իրենց հարազատները զոհվել են կամ անհետ կորել:  

Հայկազովի վառելիքի պահեստի պայթյունի զոհերը ոչ մի կարգավիճակ չունեն՝ այն դեպքում, երբ նրանցից շատերը ՊԲ զինծառայողներ էին և ողբերգությունից ընդամենը ժամեր առաջ էին դիրքերից տուն եկել: