-
ՔաղաքականՀայաստանը մեծապես կարևում է Օմանի հետ հարաբերությունները. ՏԿԵ նախարարը՝ Օմանի դեսպանին20:0004.12.24
-
ՀասարակականԿրծքավանդակին ստացած վնասվածքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա աղջիկ19:4504.12.24
-
ՀասարակականՄանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված և մահացած 4-ամյա երեխայի դիահերձմամբ ուռուցք է հայտնաբերվել19:3004.12.24
-
ՔաղաքականՀովիկ Աղազարյանը դարձել է պետական դավաճան ու ահաբեկիչ, որովհետև մերժել է Փաշինյանի խնդրանքը. Խամոյան19:0904.12.24
-
ՔաղաքականԻնչպե՞ս է Հովիկ Աղազարյանի հեռախոսը հայտնվել ձեր սեղանին. Խամոյանը՝ Փաշինյանին18:0504.12.24
-
ՀասարակականԳժանոց. Մյասնիկյան գյուղի կենտրոնական փողոցում ասֆալտ են փռում՝ առանց ջրահեռացման համակարգի17:5604.12.24
-
ՀասարակականԱրգելվում է երեխաների մուտքը սոցիալական ցանցեր. ավստրալիական օրենքը և Հայաստանի արձագանքը17:1404.12.24
-
ՀասարակականԺամանակավորապես կդադարեցվի Նալբանդյան և Աբովյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը16:5104.12.24
-
ՀասարակականՎեհափառն անդրադարձել է այս ծանր և դժվարին շրջանում ՀՀ-ում Իտալիայի դեսպանի իրականացրած ծառայությանը16:2804.12.24
-
ՔաղաքականՀՀ նախագահը և Ալժիրի դեսպանը քննարկել են միջազգային հարթակներում համագործակցության սերտացման հարցը16:1404.12.24
-
ՔաղաքականՊարզվեց հեռախոսս բացել են, շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ․ Հովիկ Աղազարյան15:5504.12.24
-
ՀայլուրՀայլուր 15։30 Զինյալներին ջախջախել են Համայում և Դեյր Զորում. Հալեպը գրավված է մնում15:3004.12.24
-
ՀասարակականՎերացվել է Գավառի պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը15:2404.12.24
-
ԻրավականԵրկու Էջմիածինցի գողացել են մեքենայի պահեստային անվադողի պատյանը. 3 հազար դոլարի վնաս են հասցրել14:5604.12.24
-
ՔաղաքականՄալթայում Միրզոյան-Բայրամով պլանավորված հանդիպում չկա. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ14:3004.12.24
-
ՏարածաշրջանՓողոցային կատաղի ընդհարումներ՝ Թբիլիսիում. հեղափոխական կրքերը շիկանում են14:0904.12.24
-
ՄիջազգայինԸնդամենը 3 օրում Թուրքիայի հովանու տակ գործող ահաբեկիչները գրավեցին Հալեպը․ Վարուժան Գեղամյան13:4904.12.24
-
ՀասարակականԷլեկտրոցանցի մասնաճյուղի տնօրենը և ընկերը գումարի հետ կապված վեճի ժամանակ հարվածել են քաղաքացուն13:2904.12.24
Արցախից ես՝ քոչվոր ես. վեճ դպրոցում․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Երևանի ավագանու անկախ անդամ Ալբերտ Մովսիսյանն ահազանգի հետքերով այցելել է Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոց: Ինչ է տեղի ունեցել, «Իրավունք»-ը մանրամասներ է ճշտել նրանից: Պարզվում է՝ 4-րդ դասարանցիների մեջ վիճաբանություն է ծագել և փորձել են նեղացնել արցախցի երեխայի՝ նրան անվանելով «քոչվոր», «անհայրենիք»:
Պարոն Մովսիսյան, տեղեկացանք, որ անմիջապես արձագանքել եք տեղի ունեցածին և այցելել դպրոց: Ի՞նչ է իրականում կատարվել:
Ահազանգը հետևյալն էր՝ երկու 4-րդ դասարանի աշակերտ վիճել են և մեկը մյուսին անվանել է «քաչվոր», քանի որ վերջինս եկել է Արցախից: Անմիջապես այցելեցի դպրոց ու հանդիպեցի դպրոցի տնօրենի, ուսումնական գծով ղեկավարի, հոգեբանի և դասվարի հետ: Անշուշտ, եղավ բուռն խոսակցություն: Գնացի անմիջապես խնդրի առարկա հանդիսացող դասասենյակ, որտեղ երգի դասաժամ էր: Խոսեցի երեխաների հետ, բացատրեցի հայրենիքի նշանակությունը՝ շեշտը դնելով Արցախի վրա և օրինակ բերեցի մեր հերոս տղաներին, ովքեր նահատակվել են հանուն մեր Արցախ հողի: Հուսամ՝ այցս և խոսքս երեխաների վրա ազդեցություն կթողնի: Թեև նման հարցերում պետք է համատեղ աշխատեն՝ ծնողը, ուսուցիչը, հոգեբանը: Պետք է հատուկ դասընթացներ անցկացվեն հայրենաճանաչության վերաբերյալ, քանի որ եղավ նույնիսկ երեխա, ով ասաց, թե՝ ինքը արմատներով լոռեցի է, սակայն հայ է: Այստեղ մենք իսկապես խնդիր ունենք երեխաններին, հատկապես չափահասության շրջանում գտնվող պատանիներին բացատրելու, որ բոլորս ենք հայ՝ անկախ տարածաշրջանից:
Իսկ ինչպիսի՞ն էին տնօրենի և ուսուցչակազմի մոտեցումները:
Բնականաբար, զարմացած, քանի որ նրանց նման խնդիր ծանոթ չէր: Տնօրենի խոսքերով՝ նրանք մշտապես արցախցու կողքին են եղել ու կմնան և այս պահին դպրոցում ուսանում է 35 արցախցի աշակերտ:
Ընդհանուր առմամբ՝ ինչպիսի՞ վիճակում էր գտնվում դպրոցը:
Դպրոցն արդեն իսկ ջեռուցվում էր, կահավորված էր անհրաժեշտ գույքով, վերանորոգված էր, ուներ ապաստարան: Սպորտդահլիճը գտնվում էր փոքրի-ինչ անբարենպաստ վիճակում, բացակայում էր անհրաժեշտ գույքը՝ փափուկ հատակ, այծիկ և այլն: Փատուհանը կոտրված էր և ամրացված ստվարաթղթով: Պատերը խոնավ էին:
Զինվորի անկյունը պահպանվա՞ծ է:
Այո, միջանցքում կար նախատեսված անկյուն հենց դպրոցի սաների նկարներով, ովքեր զոհվել են 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ Ռոբերտ Աբաջյանի նկարներն առանձնացված էր հատուկ դասասենյակում, որտեղ նրա մասին պատմող տվյալններ կային նաև: Ընդհանուր առմամբ, դպրոցը լավ վիճակում էր, միայն խնդիրը սպորտդահլիճի հետ էր, որը կլինեմ հետևողական, որպեսզի կահավորվի պատշաճ կերպ: Խնդիրն այլ հարթության մեջ է՝ պետք է մեր աշակերտների հետ անցկացնել լուրջ աշխատանք, որպեսզի այլևս նմանատիպ խնդիրների առաջ չկանգնենք: Նկատեք, որ խոսքը դեռ 4-րդ դասարանցիների մասին է, իսկ եթե նմանատիպ խոսակցություն լինի ավելի բարձր դասարանցիների՞ մոտ: Պարզ է չէ, ինչերի առաջ կկանգնենք: Հետևաբար, կրկնում եմ՝ աշխատանք պետք է կատարեն ե՛ւ ծնողները, ե՛ւ ուսուցիչները, ե՛ւ հոգեբանները: Ինչպես նաև հատուկ դասընթացներ պետք է տարվի այս ուղղությամբ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:
- 12:08 04.12.24 Մամուլի տեսություն 04.12.2024 Կարդալ ավելին
- 10:52 04.12.24 Ռուս պատգամավորները խուսափել են Հայաստան գալուց. սկանդալ. «Ժողովուրդ» Կարդալ ավելին
- 10:47 04.12.24 Մարզերից վարորդներ են ուզում բերել Երևան․ «Հրապարակ» Կարդալ ավելին
- 10:41 04.12.24 Երկու հրատապ նախագիծ են «սղղացնելու»․ «Հրապարակ» Կարդալ ավելին