Լրահոս
Քաղաքական
12:50
22.02.24
89

Արցախի նախագահը գնացել է Հակակոռուպցիոն կոմիտե

Հակակոռուպցիոն կոմիտե է այսօր գնացել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ Սասուն Խաչատրյանի ղեկավարած կառույցից նրան կանչել են հարցաքննության՝ նախորդ տարվա նոյեմբերին իր իսկ ներկայացրած հանցագործության մասին հաղորդման շուրջ խոսելու: