-
Քաղաքական
Գեղամ Ստեփանյանն Ավստրալիայում բարձրաձայնել է արցախցիների իրավունքների մասին
23:5030.04.25 -
Միջազգային
Կարմիր հրապարակը՝ Զելենսկիի թիրախում. ռուս-ուկրաինական թեժ ռազմաճակատում ԱՄՆ-ը հանձնվում է
23:3030.04.25 -
Քաղաքական
Ծանր որոշում են կայացրել արցախցիները. եթե կառավարությունը խաբի, մեծ հանրահավաք են անելու
22:1730.04.25 -
Հասարակական
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
21:4730.04.25 -
Քաղաքական
Դաժան հարձակում և խայտառակ փորձեր՝ արդարացնելու ծեծը. ամոթալի օր՝ Նոր Նորքի թաղապետարանում
21:3530.04.25 -
Քաղաքական
Միայն իշխանափոխությամբ է հնարավոր մաքրվել այս համատարած քաոսից ու ախտից․ Լիլիթ Գալստյան
21:1330.04.25 -
Քաղաքական
Ինչու Հայաստանը այլևս չի կարող հանդուրժել Նիկոլ Փաշինյանի ղեկավարությունը. Վարդան Օսկանյան
20:4530.04.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Հարցաքննել են Նոր Նորքի թաղապետին. դաժան ծեծն արդարացնելու խայտառակ փորձեր
20:3030.04.25 -
Սոցիալական
Թուրքիայից ներխուժած վնասատուները ոչնչացնում են հայկական բերքը. առեղծված՝ Երասխահունում
20:1230.04.25 -
Քաղաքական
Արցախի հարցը մնում է չլուծված, ավելին՝ գոյաբանական նշանակության հայ ժողովրդի համար․ Մետաքսե Հակոբյան
20:0130.04.25 -
Տնտեսական
Փաշինյանի կնոջ հետ ընթրում են խոշոր բիզնեսմենները, փոքրերը զրկվում են հացից
19:4730.04.25 -
Հասարակական
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն առաջիկա օրերին այլ գրաֆիկով կաշխատի
18:5830.04.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Արյան զեղում է ստացել թաղապետարանում ծեծված Չախոյանը. ձերբակալվածներ կան
18:3030.04.25 -
Հասարակական
Վերջին 5 տարում Հայաստանում արձանագրվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության 61 դեպք
18:0630.04.25 -
Միջազգային
Թրամփն ուզում է Հռոմի պապ դառնալ. կրակ՝ Եմենի վրա, Գազան գրավելու փորձ և ուկրաինական հիասթափություն
17:5430.04.25 -
Միջազգային
Ահեղ պատերազմի են պատրաստվում Քաշմիրում. Հնդկաստան-Պակիստան մեծ լարվածություն
16:3630.04.25
Արցախցի երեխաներին թույլ չեն տվել մասնակցել Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությանը․ ArmLur

ArmLur.am լրատվականին ահազանգել են այն մասին, որ արցախցի երեխաներին Լիտվայի դեսպանատնից մերժել են վիզա տրամադրել՝ հիմք ընդունելով Արցախի 070 կոդը։
Այս առնչությամբ մենք զրույց ենք ունեցել «Վերադարձ» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պետրոսյանի հետ՝ մանրամասներ իմանալու համար։
«Մայիսի 1-3-ը Հունգարիայում նախատեսված է Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնություն։ Նախնական հայտերը մենք ներկայացրել ենք։
Հայաստանի հավաքականի կազմում 7 արցախցի երեխա կա՝ 5 տղա և 2 աղջիկ։
Նշեմ, որ այս երեխաներն ընդգրվել են Հայաստանի ֆեդերացիայի հավաքականի կազմում միայն Հայստանի առաջնությունում մրցանակային տեղեր գրավելուց հետո։ Երեխաները սիրով ընդգրկվեցին Հայաստանի ֆեդերացիայի հավաքականի կազմում և այդ կերպ հնարավորություն են ստանում մասնակցելու Եվրոպայի առաջնությանը»,- ասաց մարզիչ Պետրոսյանը;
Մեր զրուցակցի խոսքով, նախնական հայտից ելնելով, Հայաստանում Լիտվայի դեսպանատունը մերժել է արցախցի երեխաներին՝ նշելով, որ դեսպանատունը չի կարող թույլատրել։ Պատճառը որն է՝ պարզաբանում է մարզիչ Պետրոսյանը։
«Լիտվայի դեսպանատունը մերժել է մեզ։ Դեսպանատունը բացատրել է, որ չեն կարող թույլատրել, քանի որ Հայստանի և ԵՄ երկրների միջև պայմանավորվածություն կա կնքված։ Ըստ այդ պայմանավորվածության էլ 070 կոդով անձնագրերի տեր մարդիկ չեն կարող եվրոպական երկրներ այցելել։ Այս ամենից ելնելով՝ դիմել եմ ՀՀ ԱԳՆ։ Իրենք էլ նույն պատասխանն են ասել։ Ինչպես հայտնել են՝ միայն Ֆրանսիան և Գերմանիան հնարավոր է թույլատրեն, մնացած երկրները, հատկապես, Մերձբալթյան երկրները վիզա չեն տրամադրում»,- ասաց մարզիչը։
Արմեն Պետրոսյանը խնդիրն այլ տեղ է տեսնում.
«Այդ նույն երեխաներից ոմանք, նույն 070 կոդով երեխաները Լիսաբոնում մասնակցել են Եվրոպայի առաջնությանը, տարբեր մրցաշարերի ու մրցանակային տեղեր զբաղեցրել։
Ստացվում է, որ ՀՀ իշխանության ձեռքին է ամեն ինչ, եթե իրենք չդիմեին այդ խնդրով, որ 070 կոդով չպետք է թույլատրել, ապա որևէ խնդիր չէր լինի, քանի որ էլի եմ շեշտում այդ նույն երեխաներից շատերը նույն 070 կոդով գնացել-եկել են եվրոպական քաղաքներ»,- ասաց Արմեն Պետրոսյանը և հավելեց,- «մեր երեխաներին այդ ձև կոտրել են։ Ես էլ կոչ եմ արել ավելի շատ աշխատել, երբեք չկոտրվել, թևաթափ չլինել ու հոգեպես չկոտրվել։
Ապրիլի 27-ին տեղի է ունենալու Կիոկուշի կարատեի Հայստանի առաջնությունը, որին կարատեի իմ սաները ևս մասնակցելու են՝ իրենց թիկունքում կրելով 070 կոդը՝ ցույց տալու բոլորին, որ, անկախ ամեն ինչից, մենք չենք կոտրվում, շարունակում ենք մեր մարզումները և մեր մտքում պահում այն համոզմունքը, որ մեզ ոչինչ չի կարող կոտրել»։
-
15:00 29.04.25 Հռիփսիմե Խուրշուդյանն այսուհետ նաև մրցավարական գործունեություն կծավալի Կարդալ ավելին
-
21:17 28.04.25 Նոր ռեկորդներ և նոր չեմպիոններ. Ուժային եռամարտի Հայաստանի առաջնությունը Կարդալ ավելին
-
16:30 28.04.25 Արթուր Դավթյանը 4-րդ ոսկե մեդալը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում և դարձավ բացարձակ չեմպիոն Կարդալ ավելին
-
21:30 27.04.25 Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ Կահիրեի աշխարհի գավաթի հաղթող Կարդալ ավելին