-
ՄիջազգայինՊաղեստինը հայտնում է 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցու մահվան մասին16:1518.01.25
-
ՔաղաքականԵս որևէ մեկին չեմ միացել, խորհուրդն է ինձ միացել. Միքայել Աջապահյան․ News.am15:3018.01.25
-
ՄիջազգայինԽոպանչիներին դժվար կյանք է սպասվում. Ռուսաստանը «վիսիլկայի» ռեժիմի է անցնում15:1518.01.25
-
ՔաղաքականԱդրբեջանը փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բավարարմանը․ ՀՅԴ Բյուրո14:4518.01.25
-
ՔաղաքականԿլուծարվի՞ Հայաստանի 3-րդ Հանրապետությունը. նոր Սահմանադրության «ալիևյան» մշակումներ13:3518.01.25
-
Մամուլի տեսությունՁվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»13:0018.01.25
-
ՍպորտՔիչ առաջ Նորավանքում վառվեց Համահայկական ձմեռային խաղերի կրակը. Արայիկ Հարությունյան12:4518.01.25
-
ՀայլուրՀայլուր 12։30 Ռուսաստանից դեպորտի վտա՞նգ. միգրացիոն նոր կանոնները՝ գործողության մեջ12:3018.01.25
-
Արտաքին քաղաքականությունԹուրքիայի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի նախագահը հանդիպել են․ ի՞նչ են քննարկել12:2418.01.25
-
ՔաղաքականԱդրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին. Տիգրան Աբրահամյան12:1518.01.25
-
ՀասարակականԵրևանում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել մայթեզրին և շրջվել12:0018.01.25
-
ՀասարակականՈրոշում եմ կայացրել՝ այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու. Հրաչյա Ռոստոմյան10:4518.01.25
-
Մամուլի տեսությունՀամընդհանուր հայտարարագրման համակարգի խոշոր «կրախը». փաշինյանական նոր պատուհաս ՀՀ քաղաքացիների գլխին. «Փաստ»10:0018.01.25
Առցանց քվեարկություն՝ սպորտի ոլորտում հանդիսատեսի համակրանք անվանակարգի համար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնելու է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը՝ մի շարք անվանակարգերով՝ ըստ 2024 թվականի արդյունքների մարզաշխարհի լավագույններին որոշելու նպատակով:
Մրցույթի յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը պարգևատրվելու է դրամական մրցանակով և հավաստագրով, իսկ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը՝ հուշանվերով և հավաստագրով:
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում քվեարկությունն իրականացվելու է առցանց՝ այդ նպատակով Telegram սոցիալական հարթակում բացված ալիքում: Յուրաքանչյուր օգտատեր քվեարկությանը կկարողանա մասնակցել միայն մեկ անգամ:
Քվեարկությունը մեկնարկելու է մրցույթի մասնակիցների անվանացանկերը ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում հրապարակվելուց անմիջապես հետո: Մրցույթի կազմակերպչական աշխատանքների իրականացման նպատակով ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը մրցույթի մասնակիցների անվանացանկերը տրամադրելու է նախարարությանը, որն էլ մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ հրապարակվելու է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում:
Յուրաքանչյուր մարզիկ կարող է հաղթող ճանաչվել միայն մեկ անվանակարգում, հավասար միավորների դեպքում դրամական մրցանակը բաժանվում է մարզիկների միջև հավասարապես:
Հիշեցնենք՝ հանձնաժողովին ներկայացված անվանացանկերը պետք է պարունակեն առաջադրվող թեկնածուների ամբողջական ցուցակը և համապատասխանեն լավագույնների ընտրության հետևյալ անվանակարգերին՝
ա. լավագույն 3 մարզիկներ,
բ. լավագույն կին մարզիկ,
գ. հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ,
դ. լավագույն թիմ (խաղային մարզաձևեր և շախմատ),
ե. լավագույն երիտասարդ մարզիկ,
զ. վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն,
է. Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ,
ը. լավագույն մարզիչ,
թ. հանդիսատեսի համակրանք (առցանց քվեարկությամբ):
«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին:
- 17:30 18.01.25 Արարատը խզել է պայմանագիրը պաշտպանի հետ Կարդալ ավելին
- 16:30 18.01.25 Արմանը կպայքարեր նույնիսկ 90 %-ով պատրաստ լինելու դեպքում․ Ծառուկյանի մարզիչ Կարդալ ավելին
- 13:45 18.01.25 Որքա՞ն է վաստակում Հոլանդը Մանչեսթեր Սիթիում Կարդալ ավելին
- 12:45 18.01.25 Քիչ առաջ Նորավանքում վառվեց Համահայկական ձմեռային խաղերի կրակը. Արայիկ Հարությունյան Կարդալ ավելին