Լրահոս
Արցախ
21:45
18.06.24
785

Արայիկ Հարությունյանը ՀՀ իշխանությունների պարտադրանքով է հրաժարական տվել․ Մետաքսե Հակոբյան

Img default alt hy

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Օragir.news-ի «Օրակարգ» հաղորդաշարի եթերում շեշտել է՝  Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանի Հանրապետության իշխանությունների պարտադրանքով է հրաժարական տվել։

«Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել Հայաստանի իշխանությունների պարտադրանքով կամ թելադրանքով, և դա ուներ մի նպատակ․ քանի որ պիտի լիներ այն, ինչ որ եղավ սեպտեմբերին, ապա պետք էր նաև, որ Արցախը չունենար իշխանություն»,- ասել էՀակոբյանը։