-
Քաղաքական
ՀՀ իշխանությունը, ոտնահարելով Արցախի ժողովրդի իրավունքը, ստացավ «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը
23:1223.06.25 -
Միջազգային
Իրանն օգնությո՞ւն է խնդրում Ռուսաստանից. ի՞նչ է քննարկելու Մոսկվան Երևանի հետ
22:5723.06.25 -
Միջազգային
Պայթյուններ՝ Իրանում և Իսրայելում. պատերազմը թեժանում է ամերիկյան միջամտությունից հետո
21:5823.06.25 -
Միջազգային
Իրանը հարվածել է Դոհայում ամերիկյան ռազմաբազային. Իրանի պետական հեռուստաընկերությունը հաստատել է
21:1123.06.25 -
Միջազգային
Իրանը գործողություն է սկսել Կատարում գտնվող ամերիկյան «Ալ Ուդեյդ» բազայի դեմ
21:0623.06.25 -
Քաղաքական
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությանը
20:1823.06.25 -
Հասարակական
Մեծ Թուրանի ծրագիրը Փաշինյանի՞ ձեռքով է իրականացվում. ժողովուրդը հայհոյում է, պատմաբանը՝ բացատրում
20:1023.06.25 -
Քաղաքական
Սամվել Կարապետյան, սփյուռքը Ձեզ հետ է․ Մոսկվայի կենտրոնում Սամվել Կարապետյանի նկարն են փակցրել
20:0923.06.25 -
Քաղաքական
Փաշինյանը Վահան Հակոբյանն ազատել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից
19:2923.06.25 -
Հասարակական
Ռադիացիոն ճառագայթման վտանգ դեռ կա, ճառագայթում՝ ոչ. ինչպե՞ս պետք է պաշտպանվել
19:1423.06.25 -
Քաղաքական
Հարվածել Սամվել Կարապետյանին, կնշանակի տկարացնել ամբողջ Հայաստանը. ՀՅԴ Բյուրոյի անդամ
18:4523.06.25 -
Իրավական
Լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ վարչական հսկողության կիրառումը մերժվել է․ պաշտպան
18:2423.06.25 -
Տարածաշրջան
Արդյո՞ք մարդիկ նույն ձև կքննադատեն Ֆրանսիայի դեսպանին՝ օկուպացված Շուշի այցելելու համար. Բադալյան
17:1523.06.25 -
Իրավական
Սամվել Կարապետյանն «Արմավիր» ՔԿՀ-ից նամակով դիմել է դատավոր Արմեն Դանիելյանին
17:0523.06.25 -
Իրավական
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել հեռուստաաշտարակին հարող հողամասի նկատմամբ
17:0023.06.25 -
Հասարակական
Ուշքս գնացել էր, բան չեմ հիշում. նոր մանրամասներ՝ երեք անչափահաս մարզիկների վրաերթի մասին
16:1623.06.25 -
Միջազգային
Իրանի դեմ բացարձակապես չհրահրված ագրեսիան որևէ հիմք կամ արդարացում չունի. Պուտինը՝ Արաղչիին
16:0923.06.25
Արարատի մարզում միջատասպան և միջատապաշտպանիչ միջոցառումներ կկազմակերպվեն

Արարատի մարզպետարանից տեղեկացնում են․
«Պայմանավորված ՀՀ–ում «Արևմտյան Նեղոսի տենդ» հիվանդության դեպքերի տարածմամբ՝ Արարատի մարզպետի աշխատակազմում անցկացվել է խորհրդակցություն։
Հանդիպմանը մասնակցել են Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Չախմախչյանը, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ–ի «Արարատ» մասնաճյուղի տնօրեն Մարիամ Սարգսյանը, մարզպետի աշխատակազմի Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Սուսաննա Կտրակյանը, համայնքապետարաններից ոլորտային պատասխանատուներ ու այլք։
Խորհրդակցությանը ներկայացվել է ՀՀ–ում հիվանդության վիճակագրությունը, դրանց կանխարգելմանն ուղղված աշխատանքները։
Հաշվի առնելով փաստը, որ վարակը փոխանցվում է մոծակների միջոցով՝ համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է իրականացնել առկա տնտեսական նշանակություն չունեցող ջրականգերի չորացման, ինչպես նաև՝ միջատների բազմացման վայրերում հիդրոտեխնիկական աշխատանքներ, բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների, աղբամուղի ու աղբահավաք խցերի դեզինսեկցիա (պայքար միջատների դեմ), բնակելի և հասարակական շինություններում, դրանց հարակից տարածքներում հոդվածոտանիների բազմացման և տարածման կանխարգելման նպատակով ապահովել դրանց ներքնահարկերում, հարակից տարածքներում աղբի կանոնավոր հավաքումը և հեռացումը:
Հանձնարավել է նաև օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել միջատասպան և միջատապաշտպանիչ միջոցառումների կազմակերպումը:
Խորհրդակցությանն ընդգծվել է համատեղ ու կանոնակարգված աշխատանքը համապատասխան կառույցների հետ՝ երկրում հիվանդության տարածումը նվազեցնելու նպատակով։
Արևմտյան Նեղոսի տենդը մոծակների միջոցով փոխանցվող տրանսմիսիվ վիրուսային հիվանդություն է, որը մարդուց մարդուն չի փոխանցվում։ Հիվանդությունը հիմնականում փոխանցվում է վարակված կուլեքս ցեղի մոծակների, մլակների, իքսոդային և գամազային տզերի միջոցով։
Հիվանդության գաղտնի շրջանը 3- 14 օր է, վարակված մարդկանց շուրջ 80%-ի մոտ որևէ ախտանշաններ չեն զարգանում, մասնահատուկ բուժում չունի:
Կլինիկական ախտանշանները ներառում են՝ գլխացավ, մկանացավ, ցան, հոդացավ, գլխապտույտ, ինչպես նաև հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝ մենինգիտ, էնցեֆալիտ, սուր թուլացած կաթված, կամ կենտրոնական կամ ծայրամասային նյարդաբանական դիսֆունկցիայի այլ սուր նշաններ»:
-
23:31 23.06.25 Գեղամավանում բախվել են «Mercedes»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավոր Կարդալ ավելին
-
22:49 23.06.25 ՀՀ-ում շրջակա միջավայրի գամմա ճառագայթային ֆոնի փոփոխություն չի գրանցվել Կարդալ ավելին
-
20:10 23.06.25 Մեծ Թուրանի ծրագիրը Փաշինյանի՞ ձեռքով է իրականացվում. ժողովուրդը հայհոյում է, պատմաբանը՝ բացատրում Կարդալ ավելին
-
19:14 23.06.25 Ռադիացիոն ճառագայթման վտանգ դեռ կա, ճառագայթում՝ ոչ. ինչպե՞ս պետք է պաշտպանվել Կարդալ ավելին