Լրահոս
Հասարակական
21:48
17.02.25
815

Արարատի մարզի գյուղում՝ տան անասնագոմում, հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ պարանով կախված վիճակում

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարդաշատ գյուղի տներից մեկի անասնագոմում տղամարդու դի կա։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ քրեական ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի տներից մեկի անասնագոմում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 31-ամյա տղամարդու դի՝ պարանով կախված վիճակում:

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում։


Ավելին՝ սկզբնաղբյուրում։