Լրահոս
Քաղաքական
12:04
23.06.25
188

Արարատ Միրզոյանը կմեկնի Չինաստան

Img default alt hy

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունիսի 24-27-ը կմեկնի Չինաստան. հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Նշենք, որ Չինաստանի Տյանցզին քաղաքում հունիսի 24-ից 26-ը նախատեսված է Դավոսի համաշխարհային ֆորումը

ՀՀ ԱԳՆ-ից հաստատել են այցի մասին տեղեկությունը՝ նշելով, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Չինաստան հուլիսի 25-27-ը: 

«Նախատեսված է հանդիպում Չինաստանի նախարար Վան Յիի հետ, ծրագրված են նաև այլ քննարկումներ»,-հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։