-
Հասարակական
Օլիմպիադաներում հաջողությունների հասնող դպրոցների շրջանակը բավական փոքր է․ սա լուրջ խնդիր է․ ԿԳՄՍ նախարար
18:0013.05.25 -
Առողջապահական
Թիթեղի հարվածից վնասված արգանդից դուրս հանված երեխայի կյանքին վտանգ չի սպառնում
16:2113.05.25 -
Միջազգային
Վախենում են տուն վերադառնալ, ամենուր չպայթած արկեր են.մեծ անորոշություն՝ Հնդկաստան-Պակիստան սահմանին
14:5413.05.25 -
Հասարակական
Ավանում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Kia»-ն. վերջինն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով քարե պարսպին
14:4513.05.25 -
Քաղաքական
Երբ Նիկոլ Փաշինյանը գնում է Սյունիք, դա որքա՞ն է արժենում. թաքցվող տվյալներ
14:0213.05.25 -
Միջազգային
Այս լռությունը զարմանք է առաջացնում․ Վրաստանի վարչապետը բաց նամակով դիմել է Թրամփին և Ջեյ Դի Վենսին
13:5713.05.25 -
Քաղաքական
Հնդկա-պակիստանյան կոնֆլիկտը դեռ անակնկալներ կմատուցի աշխարհին. Արա Պողոսյան
13:4813.05.25 -
Քաղաքական
«Կրթվելը նորաձև է» ծրագրով ի՞նչ են սովորեցնում Փաշինյանները. ինչպե՞ս խուսափել պատասխանատվությունից
13:1013.05.25 -
Հայլուր
Հայլուր 12։30 Ադրբեջանը փոխել է կրակոցների ժամը. դրանց ձայնը հասել է Բերդ քաղաք
12:3013.05.25
Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Ապրիլի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիողլուի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացման մասով։
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, այդ թվում՝ կարևորելով երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի համաձայնեցված լինելու հանգամանքը։ Նախարար Միրզոյանը շեշտել է համաձայնագրի ստորագրման կարևորությունը:
Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի առնչությամբ ՀՀ կողմից հնչեցված մոտեցմանը, ինչպես նաև ներկայացրել խաղաղության գործընթացի մյուս բաղադրիչների առնչությամբ ՀՀ կողմից առաջ քաշված կառուցողական առաջարկները։
Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում ընդգծվել է Հարավային Կովկասի՝ որպես յուրահատուկ խաչմերուկի՝ մեծ ներուժն ու տարանցիկ հնարավորություններից օգտվելու ժամանակի հրամայականը. «հենց այս ընկալումն է դրված ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հիմքում»,- հավելել է նախարար Միրզոյանը։
Արարատ Միրզոյանը և Ֆերիդուն Սինիրլիողլուն մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։
-
17:45 13.05.25 Դուք էիք գեներացնում՝ Ռոբերտ Քոչարյանը 4 մլրդ դոլարի կարողություն ունի, հիմա հանրությանը պատասխանեք՝ ո՞ւր է 4 մլրդ-ը․ Արծվիկ Մինասյան Կարդալ ավելին
-
17:30 13.05.25 Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր Կարդալ ավելին
-
16:51 13.05.25 Հլա մի հատ նայեք՝ ձեր կառավարության մեջ նախկիններից քանի՞ հոգի մարդ կա․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին Կարդալ ավելին
-
15:15 13.05.25 Պապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանը Կարդալ ավելին