Լրահոս
Սփյուռք
22:45
18.06.24
224

Արամ Ա կաթողիկոսը խնդրել է Իրանի աջակցությունը՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցում

Img default alt hy

Այսօր Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ է հանդիպել Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Մուճթապի Ամանին։ Հանդիպմանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը խնդրել է  Իրանի աջակցությունը՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատ արձակելու հարցում։

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության տարածած մամլո հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է․

«Այս առաւօտ՝ Երեքշաբթի, 18 Յունիս 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Լիբանանի մօտ Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Մուճթապի Ամանին, ընկերակցութեամբ դեսպանատան քաղաքական պատասխանատուներուն:

Հանդիպման ընթացքին առաւելաբար քննարկուեցաւ Լիբանանի Հանրապետութեան նախագահի ընտրութեան հարցը եւ այս ծիրէն ներս տեղի ունեցաւ կարծիքներու փոխանակում:

Նորին Սրբութիւնը անդրադառնալով Արցախի հարցին՝ շեշտեց արցախահայութեան վերադարձի իրաւունքը, միջազգային հովանաւորութեան ներքեւ, եւ յիշեց Ազրպէյճանի մօտ գտնուող հայ քաղաքական բանտարկեալներու շուտափոյթ ազատ արձակման հրամայականը եւ այս հարցին գծով խնդրեց Իրանի միջամտութիւնը, նկատի ունենալով Իրանի եւ Հայաստանի միջեւ գոյութիւն ունեցող պատմական յարաբերութիւնը ու բարի դրացնութիւնը»: