Լրահոս
Հասարակական
14:15
25.06.24
306

Արագածոտնում բախվել են «Infiniti»-ն ու «Toyota»-ն. 3 վիրավորների մեջ կա հղի կին

Img default alt hy

Հունիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Վահան Հովհաննիսյանի վարած «Infiniti» և Երևանի բնակիչ 29-ամյա Գոռ Ավագյանի վարած «Toyota» մակնիշի ավտոեմքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից 2-ը այնուհետև տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ վիրավորների մեջ հղի կին կա: