Լրահոս
Հասարակական
17:39
15.06.25
577

Ապարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 15-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ուժեղ քամու և փոթորկի հետևանքով Ապարանում արտակարգ իրավիճակ է ստեղծվել։

Քամին պոկել ու շպրտել է բազմաթիվ շենքերի ու սեփական տների տանիքներ, կոտրել ծառեր ու էլեկտրական սյուներ։

Արդյոք քամու և փոթորկի հետևանքով տուժած քաղաքացիներ կան, այս պահին Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի գլխավորությամբ քաղաքապետարանի աշխատակիցները պարզում են։