-
Հասարակական
Անհապաղ դադարեցրեք այս աղետաբեր քաղաքականությունը․ Անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներ
23:4414.03.25 -
Միջազգային
Թրամփի բանագնացը Մոսկվայից Բաքու է գնացել. Սպիտակ տանը սպասում են Պուտինի զանգին
23:0614.03.25 -
Քաղաքական
Հնդիկ ընտրողներ Գյումրիու՞մ. խարդախ հրահանգներ և շշուկներ՝ թեժ ընտրապայքարի օրերին
22:2814.03.25 -
Առողջապահական
Քննարկվել է Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը
22:1414.03.25 -
Քաղաքական
ՊԵԿ նախագահը ԵՄ պատվիրակության ղեկավարին է ներկայացրել երկկողմ համագործակցության օրակարգը
21:5914.03.25 -
Քաղաքական
Ջուրը՝ թուրքերին, խոսքը՝ Փաշինյանին. պատմական զրույց՝ Հայաստանի վարչապետի կաբինետում
21:5214.03.25 -
Միջազգային
Իրանում կարդում են Թրամփի նամակը. Վաշինգտոնն առաջարկում է կա՛մ գործարք, կա՛մ պատերազմ
21:4314.03.25 -
Հասարակական
Իմ նկատմամբ տեղի է ունենում ակնհայտ և անհերքելի քաղաքական հետապնդում. Արթուր Չախոյան
21:3714.03.25 -
Քաղաքական
Ադրբեջանի արածը խարան է ՄԱԿ-ի համար. Բաքվին պատժելու պահանջով ակցիա՝ Երևանում
20:5314.03.25 -
Քաղաքական
Այն պահին, երբ ուժի մեջ կմտնի խաղաղության պայմանագիրը, կողմերը հետ կքաշեն հայցերը. Միրզոյան
20:4914.03.25 -
Հասարակական
Մինչև 18 հազար դրամ կտուգանվեն ուղեվարձը չվճարող քաղաքացիները. կոշտ միջոցի է անցնում քաղաքապետարանը
20:1914.03.25 -
Հասարակական
Խայտառակություն, դավաճանություն. քաղաքացիները մերժում են այսպիսի խաղաղությունը՝ Բաքվի հետ
19:4314.03.25 -
Մշակույթ
Հաթերքում ադրբեջանցիների վերաբնակեցումը՝ հայկական հուշարձաններին սպառնացող նոր վտանգ
19:0714.03.25 -
Քաղաքական
Փաշինյանը նույնիսկ փորձ չի անում արդարացնելու այս ցավալի լռությունը. Վարդան Օսկանյան
18:4914.03.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Վտանգներ և կասկածներ՝ Փաշինյանի-Ալիև թղթի շուրջ. աշխարհի առաջին արձագանքները
18:3014.03.25 -
Քաղաքական
Փաշինյանը Պուտինի հետ զրույցում հաստատել է՝ կմասնակցի մայիսին Մոսկվայում կայանալիք հաղթանակի շքերթին
17:4514.03.25 -
Քաղաքական
Շանտաժով, միակողմանի զիջումներով հնարավոր չէ հասնել երկարատև խաղաղության․ Ագնեսա Խամոյան
17:3014.03.25 -
Իրավական
1 զոհ, 11 վիրավոր․ անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է տրանսպորտային 9 պատահար
16:4614.03.25
Անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» կտավը կցուցադրվի Հայաստանի ազգային պատկերասրահում

Փետրվարի 11-16-ը, Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ, Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում կցուցադրվի 19-րդ դարի անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» սրբապատկերը: Հայտնում են պատկերասրահից:
«Սուրբ Սարգիս» կտավում պատկերված են հայոց եկեղեցու ամենասիրելի սրբերից մեկը` Սարգիս զորավարը, և նրա որդին` Մարտիրոսը, որոնք 14 զինվորների հետ նահատակվել են հանուն քրիստոնեության:
Կոստանդիանոս Ա կայսեր կողմից Կապադովկիայի իշխան և սպարապետ նշանակված Սուրբ Սարգիսը նաև քարոզիչ էր, նա քանդում էր իր իշխանության տակ գտնվող մեհյաններն ու կառուցում եկեղեցիներ՝ նպաստելով քրիստոնեական հավատքի տարածմանը: Նրա կյանքի ու վարքի պատումները հաճախ են հանդիպում որմնանկարներում, միջնադարյան ձեռագրերում ու եկեղեցական կիրառական առարկաների վրա: Պատկերագրության մեջ Սուրբ Սարգիսը սովորաբար ներկայացվում է հեծյալ զորավարի կերպարանքով` վիշապին նիզակահարելիս: Հայ արվեստում հաճախ է հանդիպում որդու` Մարտիրոսի հետ պատկերման տարբերակը:
Նկարը Ազգային պատկերասրահ է բերվել Աշտարակի Կարմրավոր եկեղեցուց, որտեղ պահպանվել է նաև Սուրբ Սարգսին պատկերող 7-րդ դարի որմնանկար: Պահպանվել է տեղ-տեղ վնասված հետևյալ գրությունը` “Յիշատակ է, պատկեր ի Վարդազարի որդի Ստէփանին, որ …. ՌՆ Ամէնափրկիչ սբ եկեղեցուն ՄՀ թվն”:
Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի հիշատակության օրը հայ եկեղեցու տոներից է: Այն ընդունված է նշել թե` եկեղեցական ծիսակարգով ու աղոթքներով, թե` աշխարհիկ ավանդույթների համաձայն: Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց ապագա ընտրյալի հայտնությունը երազում: Սովորույթներից է նաև փոխինձով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին:
Երիտասարդներն այս օրը միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի առթիվ Սուրբ Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է պատարագ և կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:
-
19:07 14.03.25 Հաթերքում ադրբեջանցիների վերաբնակեցումը՝ հայկական հուշարձաններին սպառնացող նոր վտանգ Կարդալ ավելին
-
14:38 12.03.25 Կինոյի եռօրյա տոն՝ Երևանում. «Եվրասիա-կինոֆեստ» փառատոնը եկել է Հայաստան Կարդալ ավելին
-
23:57 06.03.25 Լուսանն ու խոսրովյան բնաշխարհը` իրենց ողջ գեղեցկությամբ (տեսանյութ) Կարդալ ավելին
-
20:49 06.03.25 Բաղրամյան պողոտայի որոշ կառույցների տրվել է տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ Կարդալ ավելին