Լրահոս
Հայաստան
14:00
19.12.24
781

Անհապաղ ազատ արձակել Բակո Սահակյանին. պահանջ՝ Ավստրալիայից

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին անհապաղ ազատ արձակելու կոչով Ադրբեջանին է դիմել Ավստրալիայի խորհրդարանի անդամ Մայքլ Սուկկարը: 

Ավստրալիայում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վագիֆ Ջաֆարովին ուղարկած նամակում Սուկկարը տեղեկացրել է, որ մտադիր է որպես քաղաքական հովանավոր հանդես գալ ու հորդորել է ամենամսյա թարմ տեղեկություն տրամադրել գերեվարված Արցախի նախկին նախագահի ֆիզիկական և հոգեկան վիճակի վերաբերյալ: