-
Հասարակական«Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց17:4518.01.25
-
ՄիջազգայինՊաղեստինը հայտնում է 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցու մահվան մասին16:1518.01.25
-
ՔաղաքականԵս որևէ մեկին չեմ միացել, խորհուրդն է ինձ միացել. Միքայել Աջապահյան․ News.am15:3018.01.25
-
ՄիջազգայինԽոպանչիներին դժվար կյանք է սպասվում. Ռուսաստանը «վիսիլկայի» ռեժիմի է անցնում15:1518.01.25
-
ՔաղաքականԱդրբեջանը փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բավարարմանը․ ՀՅԴ Բյուրո14:4518.01.25
-
ՔաղաքականԿլուծարվի՞ Հայաստանի 3-րդ Հանրապետությունը. նոր Սահմանադրության «ալիևյան» մշակումներ13:3518.01.25
-
Մամուլի տեսությունՁվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»13:0018.01.25
-
ՍպորտՔիչ առաջ Նորավանքում վառվեց Համահայկական ձմեռային խաղերի կրակը. Արայիկ Հարությունյան12:4518.01.25
-
ՀայլուրՀայլուր 12։30 Ռուսաստանից դեպորտի վտա՞նգ. միգրացիոն նոր կանոնները՝ գործողության մեջ12:3018.01.25
-
Արտաքին քաղաքականությունԹուրքիայի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի նախագահը հանդիպել են․ ի՞նչ են քննարկել12:2418.01.25
-
ՔաղաքականԱդրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին. Տիգրան Աբրահամյան12:1518.01.25
-
ՀասարակականԵրևանում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել մայթեզրին և շրջվել12:0018.01.25
-
ՀասարակականՈրոշում եմ կայացրել՝ այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու. Հրաչյա Ռոստոմյան10:4518.01.25
Անչափահասը մեծ քանակությամբ դեղահաբ է խմել, օրեր անց՝ մահացել․ նոր մանրամասներ` անչափահաս աղջկան բռնության ենթարկելու դեպքից
Ավելի վաղ հայտնել էինք, որ երկու անչափահաս աղջիկ՝ 13 և 15 տարեկան, տանից դուրս են եկել դպրոց գնալու նպատակով, և հարազատներն ու դպրոցի անձնակազմը նրանց գտնվելու վայրի մասին այլևս տեղեկություններ չի ունեցել։
Iravaban.net-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ 2024 թվականի դեկտեմբերի 21-ին անչափահասը՝ անհայտ քանակությամբ կոլխիցին խմելու հետևանքով դեղորայքային թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել է «Մուրացան» մանկական բժշկական կենտրոն։
«Պարզվել է, որ անչափահասը ինքնասպանություն գործելու նպատակով խմել է կոլխիցին տեսակի թվով 60 դեղահաբ: 2024 թվականի դեկտեմբերի 24-ին վերջինս մահացել է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ), 187-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով (Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք):
Մահացած անձը ճանաչվել է տուժող: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Մեղադրանք է ներկայացվել 1 անձի:
Միջնորդություն ենք ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը մերժվել է: Վերջինիս նկատմամբ որպես այլընտանքային խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի իրական հանգամանքները, ինչպես նաև անչափահասի ինքնասպանության շարժառիթը պարզելու ուղղությամբ:
Հաշվի առնելով քրեական վարույթի առանձնահատկությունը, ինչպես նաև անչափահասների լավագույն շահն ապահովելու առաջնահերթությունը, այս պահին զերծ կմնանք հավելյալ տեղեկատվություն տրամադրելուց»,-նշեցին ՔԿ-ից:
- 14:30 18.01.25 Ոստիկաններին հաջողվել է կանխել վենդետան Կարդալ ավելին
- 23:22 17.01.25 Գուգարքի գյուղապետարանից փորձել են գողություն կատարել. երկու երիտասարդ ձերբակալվել է Կարդալ ավելին
- 22:10 17.01.25 Աբսուրդ է, որ օրվա պաշտոնյաները մեր հայրենակիցների շահերը չեն պաշտպանում․ Արամ Վարդևանյան Կարդալ ավելին
- 21:53 17.01.25 Ադրբեջանական լրատվամիջոցները կադրեր են հրապարակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այսօրվա «դատավարությունից» Կարդալ ավելին