Լրահոս
Քաղաքական
15:45
22.02.24
250

Անամոթությունն ու երեսպաշտությունը սկզբունք դարձնելով երկիր են ներկայացնում. Տիգրան Աբրահամյան

Img default alt hy

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Մեր զոհված հերոսներից Մխիթարի հոր` Գարիկ Գալեյանի տնային կալանքը, դատարանը ևս 2 ամսով երկարաձգվեց:

Այն կերպարն, ով երեկ Ֆրանսիայում հուզիչ տեքստեր էր հնչեցնում ֆրանսիահայ հերոս Միսակ Մանուշյանի հասցեին, զուգահեռ հանձնարարություն էր իջեցնում հանուն Արցախի և Հայաստանի պաշտպանության մարտերում նահատակվածի ծնողի` տնային կալանքը երկարացնելու մասին:

Սեփական պատմությունն ատողն ու իր երկրի հերոսների գործը հողին հավասարացնողը դեռ երես էլ ունի` խոսում է վեհ գաղափարների մասին:

Անամոթությունն ու երեսպաշտությունը սկզբունք դարձնելով երկիր են ներկայացնում»: