Լրահոս
Հասարակական
00:46
08.09.24
1 649

Ամուսնացած էր, ունի 1 որդի. զոհված ոստիկանը 37 տարեկան էր․ Oragir.News

Img default alt hy

Հայտնել էինք, որ սեպտեմբերի 7-ին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Հայրապետ Ստեփանյանը Արմավիրի մարզից էր, 37 տարեկան էր, մի քանի տարի առաջ էր ամուսնացել, ունի մեկ որդի։

«Բոլորս շոկի մեջ ենք, չենք հասկանում, թե ինչ է կատարվել։ Մեր Հայրապետի նման բարի, սրտացավ, մարդկային, ընտանիքին նվիրված մարդ էլ չենք գտնի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ոստիկանի հարազատներից մեկը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը կրակել է ոստիկանների ուղղությամբ․ մեկ ոստիկան զոհվել է, մեկը՝ վիրավորվել։

Նշենք նաև, որ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչը․ նա զինված է։