-
Առողջապահական
Թիթեղի հարվածից վնասված արգանդից դուրս հանված երեխայի կյանքին վտանգ չի սպառնում
16:2113.05.25 -
Միջազգային
Վախենում են տուն վերադառնալ, ամենուր չպայթած արկեր են.մեծ անորոշություն՝ Հնդկաստան-Պակիստան սահմանին
14:5413.05.25 -
Հասարակական
Ավանում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Kia»-ն. վերջինն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով քարե պարսպին
14:4513.05.25 -
Քաղաքական
Երբ Նիկոլ Փաշինյանը գնում է Սյունիք, դա որքա՞ն է արժենում. թաքցվող տվյալներ
14:0213.05.25 -
Միջազգային
Այս լռությունը զարմանք է առաջացնում․ Վրաստանի վարչապետը բաց նամակով դիմել է Թրամփին և Ջեյ Դի Վենսին
13:5713.05.25 -
Քաղաքական
Հնդկա-պակիստանյան կոնֆլիկտը դեռ անակնկալներ կմատուցի աշխարհին. Արա Պողոսյան
13:4813.05.25 -
Քաղաքական
«Կրթվելը նորաձև է» ծրագրով ի՞նչ են սովորեցնում Փաշինյանները. ինչպե՞ս խուսափել պատասխանատվությունից
13:1013.05.25 -
Հայլուր
Հայլուր 12։30 Ադրբեջանը փոխել է կրակոցների ժամը. դրանց ձայնը հասել է Բերդ քաղաք
12:3013.05.25 -
Մամուլի տեսություն
Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը Եվրամիությանը. «Փաստ»
11:3013.05.25 -
Առողջապահական
Ուժգին քամուց թիթեղը պոկվել և հարվածել է 36 շաբաթական հղի կնոջը․ երեխան ծնվել է ճակատի խոր վնասվածքով
11:0013.05.25
Ամոթալի է, որ ավելի քան 1 դար անց մենք չկարողացանք դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից. Պիեր Պոլիևղ

Կանադայի Պահպանողական կուսակցության ղեկավար Պիեր Պոլիևղը աշխարհի համար ամոթալի է համարել ավելի քան 1 դար անց Հայոց ցեղասպանությունից դասեր չքաղելը՝ հիշեցնելով Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանության մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պիեր Պոլիևղը Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է արել:
«Այսօր մենք կանգ ենք առնում՝ ոգեկոչելու Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցը: Խոր վշտով հիշում ենք 1.5 մլն անմեղ հայերին, որոնց 1915 թվականին Օսմանյան իշխանությունները համակարգված կերպով դուրս են արել իրենց տներից և սպանել: Չնայած աշխարհն այն ժամանակ ուշադրություն չդարձրեց նախազգուշացումներին, սակայն մենք այժմ գիտենք, որ Օսմանյան կայսրությունը հայ ժողովրդի էթնիկ զտումների և բնաջնջման համար միտումնավոր արշավ էր սկսել: Սակայն ամոթալի է, որ ավելի քան մեկ դար անց մենք չկարողացանք դասեր քաղել Հայոց ցեղասպանության ցավալի դասերից։ Այսօր հայ ժողովուրդը շարունակում է տառապել։ Վերջին մի քանի տարիների ընթացքում ավելի քան 100 հազար հայ՝ այդ թվում կանայք, երեխաներ և ծերեր, թիրախավորվել և տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից»,–ընդգծել է Պիեր Պոլիևղը:
Նա հավելել է՝ հայերն իրավունք ունեն ապրելու ապահով պայմաններում՝ իրենց նախնիների հայրենիքում։ Նա հայ ժողովրդի համար վաղուց ուշացած արդարության կոչ է արել:
«Բոլոր ազատատենչ ազգերը պարտավոր են կանգնել նրանց կողքին և երաշխավորել, որ այս հանցագործությունները այլևս երբեք չկրկնվեն»,–ասված է հայտարարությունում:
-
13:30 10.05.25 Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացի շուրջ շփումները շարունակվում են․ Ադրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի․ Բայրամով Կարդալ ավելին
-
00:10 25.04.25 Հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը. Փելոսի Կարդալ ավելին
-
22:30 24.04.25 Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասև էջերից մեկն է, որը խլեց 1.5 միլիոն հայերի կյանք․ Հունաստանի խորհրդարանի նախագահ Կարդալ ավելին
-
19:30 24.04.25 Ալիևի հետևում, Էրդողանի կողքին. ի՞նչ պատահեց Փաշինյանին Կարդալ ավելին