-
Հասարակական
Անհապաղ դադարեցրեք այս աղետաբեր քաղաքականությունը․ Անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներ
23:4414.03.25 -
Միջազգային
Թրամփի բանագնացը Մոսկվայից Բաքու է գնացել. Սպիտակ տանը սպասում են Պուտինի զանգին
23:0614.03.25 -
Քաղաքական
Հնդիկ ընտրողներ Գյումրիու՞մ. խարդախ հրահանգներ և շշուկներ՝ թեժ ընտրապայքարի օրերին
22:2814.03.25 -
Առողջապահական
Քննարկվել է Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը
22:1414.03.25 -
Քաղաքական
ՊԵԿ նախագահը ԵՄ պատվիրակության ղեկավարին է ներկայացրել երկկողմ համագործակցության օրակարգը
21:5914.03.25 -
Քաղաքական
Ջուրը՝ թուրքերին, խոսքը՝ Փաշինյանին. պատմական զրույց՝ Հայաստանի վարչապետի կաբինետում
21:5214.03.25 -
Միջազգային
Իրանում կարդում են Թրամփի նամակը. Վաշինգտոնն առաջարկում է կա՛մ գործարք, կա՛մ պատերազմ
21:4314.03.25 -
Հասարակական
Իմ նկատմամբ տեղի է ունենում ակնհայտ և անհերքելի քաղաքական հետապնդում. Արթուր Չախոյան
21:3714.03.25 -
Քաղաքական
Ադրբեջանի արածը խարան է ՄԱԿ-ի համար. Բաքվին պատժելու պահանջով ակցիա՝ Երևանում
20:5314.03.25 -
Քաղաքական
Այն պահին, երբ ուժի մեջ կմտնի խաղաղության պայմանագիրը, կողմերը հետ կքաշեն հայցերը. Միրզոյան
20:4914.03.25 -
Հասարակական
Մինչև 18 հազար դրամ կտուգանվեն ուղեվարձը չվճարող քաղաքացիները. կոշտ միջոցի է անցնում քաղաքապետարանը
20:1914.03.25 -
Հասարակական
Խայտառակություն, դավաճանություն. քաղաքացիները մերժում են այսպիսի խաղաղությունը՝ Բաքվի հետ
19:4314.03.25 -
Մշակույթ
Հաթերքում ադրբեջանցիների վերաբնակեցումը՝ հայկական հուշարձաններին սպառնացող նոր վտանգ
19:0714.03.25 -
Քաղաքական
Փաշինյանը նույնիսկ փորձ չի անում արդարացնելու այս ցավալի լռությունը. Վարդան Օսկանյան
18:4914.03.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Վտանգներ և կասկածներ՝ Փաշինյանի-Ալիև թղթի շուրջ. աշխարհի առաջին արձագանքները
18:3014.03.25 -
Քաղաքական
Փաշինյանը Պուտինի հետ զրույցում հաստատել է՝ կմասնակցի մայիսին Մոսկվայում կայանալիք հաղթանակի շքերթին
17:4514.03.25 -
Քաղաքական
Շանտաժով, միակողմանի զիջումներով հնարավոր չէ հասնել երկարատև խաղաղության․ Ագնեսա Խամոյան
17:3014.03.25 -
Իրավական
1 զոհ, 11 վիրավոր․ անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է տրանսպորտային 9 պատահար
16:4614.03.25
ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հերքել է Մյունխենում Ուկրաինայի խաղաղ կարգավորման ծրագիր ներկայացնելու մասին լուրերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հերքել է տեղեկությունները, թե Վաշինգտոնը պատրաստվում է Մյունխենի անվտանգության համաժողովում ներկայացնել Ուկրաինայի պատերազմի խաղաղ կարգավորման ծրագիր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Newsmax պարբերականը՝ հղում անելով Քելլոգի հայտարարությանը։
Ավելի վաղ, միջազգային լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե Քելլոգը Մյունխենում կներկայացնի պատերազմի դադարեցման նախագիծ, որը ենթադրում է հակամարտության սառեցում գործող ճակատային գծում՝ առանց Ուկրաինայի օկուպացված տարածքների նկատմամբ Ռուսաստանի իրավասության պաշտոնական ճանաչման։ Այդ ծրագրով քննարկվում էր նաև Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հնարավոր տրամադրումը։
Սակայն Քելլոգը հերքել է այս պնդումները՝ ընդգծելով, որ դա չի համապատասխանում իրականությանը։
«Այո, հաջորդ շաբաթ մենք պատրաստվում ենք մասնակցել Մյունխենի անվտանգության համաժողովին։ Սակայն տեղեկություններն այն մասին, թե մենք պատրաստվում ենք այնտեղ խաղաղության ծրագիր ներկայացնել, սխալ են։ Ոչ, մենք դա չենք անելու։ Ես ընդհանրապես չեմ շփվել այն լրատվամիջոցի հետ, որը տարածել է այդ լուրը», – ասել է Քելլոգը։
Նրա խոսքով՝ խաղաղության ծրագիր ներկայացնելը Միացյալ Նահանգների նախագահի լիազորությունն է, և դա իր նախաձեռնությունը չէ։
«Խաղաղության ծրագիրը կներկայացնի Միացյալ Նահանգների նախագահը, ոչ թե Քիթ Քելլոգը։ Մենք պարզապես օգնելու ենք նրան, աշխատելու ենք դրա վրա, հասցնելու ենք այն համապատասխան կետին։ Բայց դա ամենևին տեղի չի ունենա հաջորդ շաբաթ», – հավելել է Քելլոգը։
Մյունխենի անվտանգության համաժողովը նախատեսվում է փետրվարի 16-18-ը, որտեղ կքննարկվեն միջազգային անվտանգության հիմնական հարցերը, ներառյալ Ուկրաինայում տիրող իրավիճակը։
-
23:06 14.03.25 Թրամփի բանագնացը Մոսկվայից Բաքու է գնացել. Սպիտակ տանը սպասում են Պուտինի զանգին Կարդալ ավելին
-
21:43 14.03.25 Իրանում կարդում են Թրամփի նամակը. Վաշինգտոնն առաջարկում է կա՛մ գործարք, կա՛մ պատերազմ Կարդալ ավելին
-
14:42 14.03.25 Խոստումնալից, բայց՝ թերի. Թրամփի արձագանքը՝ Պուտինին Կարդալ ավելին
-
23:15 13.03.25 ՌԴ-ի սրտով չէ Ուկրաինայում 30 օրով հրադադար հաստատելու ամերիկյան առաջարկը.ԱՄՆ բանագնացը Մոսկվայում է Կարդալ ավելին