-
Քաղաքական
Գեղամ Ստեփանյանն Ավստրալիայում բարձրաձայնել է արցախցիների իրավունքների մասին
23:5030.04.25 -
Միջազգային
Կարմիր հրապարակը՝ Զելենսկիի թիրախում. ռուս-ուկրաինական թեժ ռազմաճակատում ԱՄՆ-ը հանձնվում է
23:3030.04.25 -
Քաղաքական
Ծանր որոշում են կայացրել արցախցիները. եթե կառավարությունը խաբի, մեծ հանրահավաք են անելու
22:1730.04.25 -
Հասարակական
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
21:4730.04.25 -
Քաղաքական
Դաժան հարձակում և խայտառակ փորձեր՝ արդարացնելու ծեծը. ամոթալի օր՝ Նոր Նորքի թաղապետարանում
21:3530.04.25 -
Քաղաքական
Միայն իշխանափոխությամբ է հնարավոր մաքրվել այս համատարած քաոսից ու ախտից․ Լիլիթ Գալստյան
21:1330.04.25 -
Քաղաքական
Ինչու Հայաստանը այլևս չի կարող հանդուրժել Նիկոլ Փաշինյանի ղեկավարությունը. Վարդան Օսկանյան
20:4530.04.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Հարցաքննել են Նոր Նորքի թաղապետին. դաժան ծեծն արդարացնելու խայտառակ փորձեր
20:3030.04.25 -
Սոցիալական
Թուրքիայից ներխուժած վնասատուները ոչնչացնում են հայկական բերքը. առեղծված՝ Երասխահունում
20:1230.04.25 -
Քաղաքական
Արցախի հարցը մնում է չլուծված, ավելին՝ գոյաբանական նշանակության հայ ժողովրդի համար․ Մետաքսե Հակոբյան
20:0130.04.25 -
Տնտեսական
Փաշինյանի կնոջ հետ ընթրում են խոշոր բիզնեսմենները, փոքրերը զրկվում են հացից
19:4730.04.25 -
Հասարակական
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն առաջիկա օրերին այլ գրաֆիկով կաշխատի
18:5830.04.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Արյան զեղում է ստացել թաղապետարանում ծեծված Չախոյանը. ձերբակալվածներ կան
18:3030.04.25 -
Հասարակական
Վերջին 5 տարում Հայաստանում արձանագրվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության 61 դեպք
18:0630.04.25 -
Միջազգային
Թրամփն ուզում է Հռոմի պապ դառնալ. կրակ՝ Եմենի վրա, Գազան գրավելու փորձ և ուկրաինական հիասթափություն
17:5430.04.25 -
Միջազգային
Ահեղ պատերազմի են պատրաստվում Քաշմիրում. Հնդկաստան-Պակիստան մեծ լարվածություն
16:3630.04.25
ԱՄՆ 36 կոնգրեսական կոչ է անում ուժեղացնել գերիների ազատման պահանջով ճնշումը Բաքվի վրա

Ամերիկյան երեսունվեց կոնգրեսականներ՝ Դինա Տայթուսի և Քրիս Սմիթի առաջնորդությամբ, ապրիլի 11-ին պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են արել «Գլոբալ Մագնիցկու» ակտի շրջանակներում պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հայերի նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար՝ ներառյալ ռազմագերիների և Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության անօրինական կալանքների, բռնությունների և կեղծ դատավարությունների համար։
Այս մասին հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։
«Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է կոնգրեսականների այս երկկուսակցական նամակը՝ որպես պատասխանատվությանը և արդարության վերականգմանն ուղղված կարևոր քայլ։
Այս նախաձեռնության առթիվ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Այս երկկուսակցական նամակը, որը նախաձեռնել են Դինա Տայթուսն ու Քրիս Սմիթը, հզոր ուղերձ է առ այն, որ Ամերիկան պետք է կանգնի արդարության և պատասխանատվության կողմը։ Մենք շնորհակալ ենք բոլոր այն կոնգրեսականներին, ովքեր ստորագրել են այս նամակը և անհապաղ պահանջում են «Մագնիցկու պատժամիջոցներ»՝ Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ներգրավված են պատերազմական հանցագործությունների և հայ ռազմագերիների ու քաղաքական առաջնորդների անօրինական կալանքների մեջ։ Տարածաշրջանում կայուն խաղաղության համար անհրաժեշտ է ազատել անօրինական կերպով պահվող բոլոր հայերին, ադրբեջանական զորքերը դուրս բերել հայկական տարածքներից և, իհարկե, պաշտպանել Արցախի հայ ժողովրդի իրավունքը՝ արժանապատվորեն ու ապահով վերադառնալու իրենց պատմական հայրենիք»։
Նամակում պետդեպարտամենտին կոչ է արվում «անհապաղ պատժամիջոցներ կիրառել «Գլոբալ Մագնիցկու ակտի»՝ մարդու իրավունքների հաշվետվողականության օրենքի համաձայն, Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հայերի հանդեպ պատերազմական հանցագործությունների և կոպիտ իրավախախտումների համար Լեռնային Ղարաբաղում»։
Նամակը ստորագրողներն ընդգծում են, որ «մինչ օրս Ադրբեջանը անօրինական կերպով պահում է առնվազն 23 հայտնի հայ ռազմագերիներ, որոնք գերվել են Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժամանակ և դրանից հետո», նախազգուշացնելով, որ «այս քաղաքական պատանդները ենթարկվում են բռնությունների և նվաստացուցիչ վերաբերմունքի»։
Նրանք ընդգծում են նաև ադրբեջանական անպատժելիության տարածաշրջանային հետևանքները՝ գրելով․ «Հայ բարձրաստիճան անձանց կեղծ դատավարությունները խաթարում են վստահության ձևավորման միջոցառումները, որոնք անհրաժեշտ են կայուն խաղաղության համար։ Քաղաքական կալանավորների և ռազմագերիների ազատ արձակումը կարևոր քայլ է արդար և երկարատև խաղաղության հասնելու համար»։
Նամակի ավարտին կոնգրեսականներն անհապաղ միջոցների ձեռնարկման կոչ են անում․ «Մենք հավատում ենք, որ «Մագնիցկու պատժամիջոցները» կարևոր գործիք են՝ ռազմագերիների ազատման համար ճնշում գործադրելու և Հայաստանի դեմ հետագա ագրեսիան կանխելու համար»։
Կոնգրեսական Դինա Տայթուսը եղել է ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցում ԱՄՆ առաջնորդության կոչերի առաջամարտիկ, իսկ Քրիս Սմիթը, ով հանդիսանում է «Գլոբալ Մագնիցկու ակտի» հեղինակներից մեկը և Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը, նույնպես շարունակաբար հանդես է եկել հայության պաշտպանության դիրքերից»։
-
11:40 30.04.25 ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կայացմանն աջակցելը Շվեդիայի առաջնահերթություններից է. դեսպան Կարդալ ավելին
-
22:30 29.04.25 Եթե որևէ մեկի համոզումները վիրավորել եմ, ներողություն եմ խնդրում․ Վազգեն Սրբազան. News.am Կարդալ ավելին
-
13:07 24.04.25 Ուղիղ I Ապրիլ 24. Մեծ երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ Կարդալ ավելին
-
09:18 24.04.25 Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում․ ՄԻՊ Կարդալ ավելին