Լրահոս
Քաղաքական
17:20
12.02.24
135

Ալիևի՞ն է հավատում, թե՞ Աստծուն. Փաշինյանը կանգնած է «ականապատ դաշտում»

Վախ չէ, մտավախություն ունի Նիկոլ Փաշինյանը, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարող է 3-րդ պատերազմը լինել, բայց հույս ունի, որ Ալիևը վերընտրվելուց հետո կդադարեցնի հայ-ադրբեջանական բանակցությունները բոյկոտելը ու պատերազմից կխուսափենք: Ինչ էլ լինի, իր բառով, «փոթորկահույզ օվկիանոսում հայտնված մեր նավը» ուզում է հասցնել խաղաղ հանգրվանի, նա, ում ասում են «դավաճան, հողատու, հանցագործ»: Փոթորկոտ մտածմունքների մեջ է անցկացրել Փաշինյանը հանգստյան օրերը: «Քաղաքացիական պայմանագրի» Արագածոտնի ակտիվին է հանդիպել, բրիտանական «Տելեգրաֆ»-ի հետ է զրույցել: