Լրահոս
Սպորտ
18:00
06.11.24
195

Ալեքս Սահակյանը և Սոնա Կրկյաշարյանը շախմատի աշխարհի պատանեկան առաջնության առաջատարներից են

Img default alt hy

Ավարվել է  շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության 7-րդ խաղափուլը։

Ինչպես հաղորդում են Հաայաստանի շախմատի ֆեդերացիայից, մինչև 18 տարեկանների խմբում առաջատարների շարքում է Ալեքս Սահակյանը, ով 7 հնարավորից ունի 5.5 միավոր: Նույն տարիքային խմբում Արսեն Դավթյանը ունի 4 միավոր:

Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում առաջատարների շարքում է Սոնա Կրկյաշարյանը, ով ունի 5 միավոր:

Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Գոռ Ասկանազյանը ունի 3 միավոր:

8-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 6-ին՝ Հայաստանի ժամանակով 22:00-ին: