-
ՔաղաքականԱնդրանիկ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՆԱՏՕ-ի ԽՎ նստաշրջանին23:4703.10.24
-
ՄիջազգայինԱմերիկան «ոչ» է ասում Իսրայելին. Իրանի «հրթիռային մեսիջը»՝ այդ թվում Ադրբեջանին22:5003.10.24
-
Արտաքին քաղաքականությունԲաքուն զորքը հմտացնում է լեռներում մարտ վարելու համար.Ալիևն անորսալի կործանիչներ է ստացել Պակիստանից22:3003.10.24
-
ՀասարակականՄանրամասներ՝ Արցախի պողոտայի և Էրեբունու փողոցի խաչմերուկի մոտ տեղի ունեցած վթարից21:4503.10.24
-
ՄիջազգայինՌազմաճակատում ծանր դրության պահին ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը Կիև է մեկնել21:3003.10.24
-
ՔաղաքականԻ՞նչ է ուզում Ալիևը, որ դեռ չի տալիս Փաշինյանը. 3 մութ կետեր՝ խաղաղության պայմանագրում20:5003.10.24
-
ՀասարակականՁեր հաղթանակները ոգևորիչ են. Անդրեասյանն ընդունել է աշխարհի երիտասարդական առաջնության մեդալակիր ծանրորդներին20:4503.10.24
-
ՔաղաքականՀայաստանի և Ֆրանսիայի վարչապետները բարձր են գնահատել երկրների միջև ինտենսիվ երկխոսությունը20:3803.10.24
-
ՄիջազգայինԻսրայելը չի կարողանում կոտրել «Հըզբոլլահի» դիմադրությունը. թեժ պատերազմ՝ Լիբանանում20:0003.10.24
-
Քաղաքական«Կլինի՞ պատերազմ, մեզ ի՞նչ կանեն». նյարդայնանում է ՔՊ-ականը և ոչ մի երաշխիք չի տալիս19:3503.10.24
-
ՔաղաքականՊապոյանը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է Ալմաթիում Հայաստանի առևտրի տան ստեղծման հնարավորությունը19:0003.10.24
-
ԻրավականՄեկ օրում արձանագրվել է 12 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ18:4503.10.24
-
ՔաղաքականՀայաստան- ԵՄ փոխգործակցության հարցում ակնկալում եմ Ֆրանսիայի աջակցությունը․ Փաշինյանը՝ Մակրոնին18:3403.10.24
-
ԻրավականՏուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում 30 տոկոս բոնուսային բաղադրիչը չի գործում18:0003.10.24
Ալեն Սիմոնյանի հարսը՝ եղբոր կինը, ցուցմունք է տվել Աշոտ Հովհաննիսյանի դեմ. 168.am
168.am-ը գրել է.
Այսօր հայտնի դարձավ, որ դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալների՝ առևտրային կազմակերպության աշխատակիցներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը:
Խոսքը «Սիներջի» ընկերության կալանավորված ներկա և նախկին երկու աշխատակիցների՝ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի մասին է: Անի Գևորգյանը, հիշեցնենք, Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է: Երկու կանայք էլ ունեն անչափահաս երեխաներ, և անգամ այդ հանգամանքը դատարանը հաշվի չէր առել՝ նրանց կալանավորելով ըստ էության միջին ծանրության հանցանք կատարելու համար:
Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են՝ հաշվի առնելով, որ վերոնշյալ մեղադրյալները ցուցմունքներ են տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրանց մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, որպիսի պայմաններում վարույթի տվյալ փուլում էականորեն նվազել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը՝ դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն:
Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի հունվարի 31-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), իսկ առևտրային կազմակերպության ղեկավարի և աշխատակիցների նկատմամբ՝ նույն արարքին հանցակցելու (Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ):
Փաշինյանը տեղյակ չէ, որ ՔՊ-ն որոշել է երաշխավորություն ներկայացնել Ալեն Սիմոնյանի հարսի համար. Հայկ Կոնջորյան
Կարճ ասած՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, Լիլի Մկրյանն ու Աշոտ Հովհաննիսյանը մեղադրվում են այն բանում, որ Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի միջոցով գնման գործընթացում խաղից հանել են կոնկուրենտ «Հարմոնիա» ընկերությանը: Ուշագրավն այն է, սակայն, որ այս ենթադրյալ հանցանքի պարագայում կատարող էկոնոմիկայի փոխնախարարը չէր կալանավորվել, իսկ «Սիներջիի» աշխատակիցները՝ որպես օժանդակողներ, կալանավորվել էին:
Առևտրային կազմակերպության՝ «Սիներջիի» ղեկավար Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը չի փոխվել:
ՔՊ-ականների շրջանում որոշակի դժգոհություն է առաջացել: Պատճառն այն է, որ Անի Գևորգյանը ցուցմունք է տվել իր նախկին ղեկավարի՝ Աշոտ Հովհաննիսյանի դեմ՝ «Բա որ պիտի ցուցմունք տար, մեզ խի՞ խառնեցին» բովանդակությամբ: Առավել ևս, որ ՔՊ-ականներից շատերը 2018-ի հեղափոխոխություն կոչվածի ջատագով Աշոտ Հովհաննիսյանին համարում էին «յուրային», առավել ևս, որ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի մակարդակով աջակցել էին նրան:
Եվ իսկապես, 168.am-ի տեղեկություններով՝ Աշոտ Հովհաննիսյանի կալանքը չի փոխվել, որովհետև ըստ էության Անի Գևորգյանն իր ցուցմունքի մեջ ասել է, որ ճիշտ է, կատարել է իր գործառութային պարտականությունները, սակայն դրանք կատարել է Աշոտ Հովհաննիսյանի ցուցումով: Բացի դրանից, մեր տեղեկություններով՝ Անի Գևորգյանը նաև իրեն առաջադրված մեղադրանքի մասին դիրքորոշում չի հայտնել:
- 23:00 03.10.24 Շիրակի մարզում ոստիկանները հայտնաբերել են մոտ 70 հատ տարբեր տեսակի թմրամիջոցներ տեղադրող երիտասարդներին Կարդալ ավելին
- 21:15 03.10.24 Ռուբեն Վարդանյանին խոշտանգելու և զրպարտելու փաստերով պաշտպանները հայցեր են ներկայացրել Ադրբեջանի դատարան Կարդալ ավելին
- 18:45 03.10.24 Մեկ օրում արձանագրվել է 12 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ Կարդալ ավելին
- 18:00 03.10.24 Տուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում 30 տոկոս բոնուսային բաղադրիչը չի գործում Կարդալ ավելին