Լրահոս
Հասարակական
00:41
23.04.25
4 393

Ահազանգ․ որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում

Img default alt hy

Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը կրկին հայտնվել է հայկական շուկայում:

Այս մասին ահազանգել է գյուղատնտես Հարություն Մնացականյանը:

«Պանգասիուս տեսակի ձկան ներկրումն ու օգտագործումն արգելված է Եվրոպայի և Ամերիկայի բազմաթիվ երկրներում։ Այս ձուկը բուծվում է հիմնականում Վիետնամի Մեկոնգ գետում, որը հայտնի է իր անթույլատրելի աղտոտվածության մակարդակով․ գետի մեջ են լցվում արդյունաբերական թափոններ, կոյուղաջրեր , աղբ և այլն, բացի այդ ձկներին կերակրում են նաև բազմատեսակ հորմոններով ու հակաբիոտիկներով։ Մեր հայրենակիցներին հորդորում եմ բացարձակապես չգնել այս ձկնատեսակի միսը, այն շատ վտանգավոր է»,-գրել է նա։